Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ընդդեմ «ստվերի». վերահսկիչ դրոշմները նաեւ դեղամիջոցների վրա կդրվեն. news.am

Ընդդեմ «ստվերի». վերահսկիչ դրոշմները նաեւ դեղամիջոցների վրա կդրվեն. news.am

Կառավարությունն արդեն հավանություն է տվել դրոշմների կիրառությունը սննդամթերքի մի շարք տեսակների, ինչպես նաեւ կոսմետիկայի միջոցների եւ օճառի վրա տարածելու նախաձեռնությանը:

Հայաստանում վերահսկիչ դրոշմների կիրառությունը նաեւ դեղամիջոցների վրա կտարածվի: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի` ֆինանսների նախարարության կողմից առաջարկված փոփոխությունների նախագիծը կառավարության հունիսի 12-ի նիստին հավանության է արժանացել: Դրոշմի առկայության մասին պահանջը դեղամիջոցների, վիտամինների եւ պրովիտամինների, ինչպես նաեւ բժշկական եւ անասնաբուժական պատվաստանյութերի վրա կտարածվի:

 

Ներկայումս վերահսկիչ դրոշմները միայն գարեջրի եւ ոչ ալկոհոլային խմիչքների համար են կիրառվում`շրջանառության օրինականացման նպատակով: Կառավարությունն արդեն հավանություն է տվել դրոշմների կիրառությունը սննդամթերքի մի շարք տեսակների (կաթ եւ կաթնամթերք` թթվասեր, կեֆիր, յոգուրտ, սուրճ եւ թեյ, ձկնեղեն եւ մսամթերք, բուսական յուղ, մրգային եւ բանջարեղենային պահածոներ, ջեմ, պաղպաղակ եւ այլն), ինչպես նաեւ կոսմետիկայի միջոցների եւ օճառի վրա տարածելու նախաձեռնությանը: Դրոշմը ապրանքի տեղաշարժի ամբողջ ընթացքում` ընդհուպ մինչեւ վերջնական սպառումը, պետք է անխախտ մնա:

 

Արտադրողներին եւ ներմուծողներին կթույլատրվի մինչեւ 2014թ. հոկտեմբերի 31-ը դեղամիջոցներն առանց դրոշմի իրացնել, մյուս տնտեսվարողներին (վերավաճառողներ)` մինչեւ 2015թ. հունվարի 1-ը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. serpeika.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ