Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայաստանում կստեղծվի նոր բրենդ՝ «Հայկական կենսատեխնոլոգիա». med.news.am

Հայաստանում կստեղծվի նոր բրենդ՝ «Հայկական կենսատեխնոլոգիա». med.news.am

Մեր նպատակներից մեկն է Հայաստանում ստեղծել «Հայկական կենսախնոլոգիա» բրենդը, որը շատ կարեւոր է տնտեսության եւ տարբեր հիվանդությունների բուժման համար:

 

Հանուն ապագա բիոտեխնոլոգիաների: Գեների հետ աշխատելով՝ կարելի է ստեղծել դեղամիջոցներ, որոնց շնորհիվ ավելի հեշտ եւ անվտանգ կլինի կանխել մի շարք հիվանդություններ կամ բուժել արդեն իսկ գոյություն ունեցողները: Այս մասին հայտնեց դեղորայք արտադրողների եւ արտահանողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը մամլո-ասուլիսի ժամանակ:

 

Բացի դրանից, Միությունը Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի հետ միասին Հայաստան է հրավիրել հայտնի գիտնական, պրոֆեսոր Հայկ Ղազարյանին՝ Հոփկինսի անվան բժշկական գենետիկայի Ինստիտուտից, ով դասախոսություն է կարդալու «Թռչող գեների կենսաբանությունը առողջ և հիվանդ ժամանակ» թեմայով, որը տեղի ունեցավ ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետում հունիսի 6-ին:

 

«Նման մասշտաբի գիտնականներ ամեն օր չէ, որ այցելում են Հայաստան: Այդ պատճառով խորհուրդ եմ տալիս բոլորին բաց չթողնել նման մեծ մարդու հետ հանդիպելու հնարավորությունը»,- ասաց Զաքարյանը: Այս դասախոսության նպատակը գիտելիքներով կիսվելն ու դեղագիտության ոլորտում գենետիկայի կիրառման հնարավորությունները միասին քննարկելն է:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. gmpnews.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ