Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայ և ռուս մասնագետները կհամագործակցեն իմունականխարգելման ոլորտում

Հայ և ռուս մասնագետները կհամագործակցեն իմունականխարգելման ոլորտում

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ` հունիսի 2-ին, այցելել է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական կենտրոն, որը  հագեցած է բուժական, վիրահատական և ուսումնական ամենավերջին սերնդի սարքավորումներով ու պարագաներով։

 

Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կլինիկայի ղեկավար Արամայիս Կամալովն Արմեն Մուրադյանին է ներկայացրել նաև ուսումնական բաժնի, բուժական ֆակուլտետի գործունեությունը: Տպավորիչ է եղել հատկապես ուսումնական վիրահատություններ կատարող ռոբոտ «Դա Վինչին», որ դեռևս հազվադեպ է կիրառվում նույնիսկ Եվրոպայում: Կողմերը բանակցել են երկկողմ համագործակցության հնարավորությունների շուրջ։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել կրթության և վերապատրաստման նպատակով հայ մասնագետների, ուսանողների այցելությունների շուրջ:  

 

Նույն օրը ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հետ: ՌԴ կառավարության առընթեր գործող այդ մարմնի գործառույթներին նախարարը ծանոթացել է տեղում: Պայմանավորվածություն է ձեռք բեվել ընդլայնել համագործակցությունը փորձի փոխանակման և իմունականխարգելման ոլորտում:

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. donbass.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ