Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

2014-ն անցումային տարի է սոցիալական փաթեթի համար. պարզաբանում է ՀՀ ԱՆ աշխատակազմի ՊԱԳ տնօրեն Սարո Ծատուրյանը

2014-ն անցումային տարի է սոցիալական փաթեթի համար. պարզաբանում է ՀՀ ԱՆ աշխատակազմի ՊԱԳ տնօրեն Սարո Ծատուրյանը

2014-ն անցումային տարի է սոցիալական փաթեթի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Սարո Ծատուրյանը` ներկայացնելով սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման նորամուծությունները:


Ս. Ծատուրյանի խոսքերով` ՀՀ կառավարության կողմից 2013 թվականի վերջին ընդունված որոշման համաձայն` սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը:


«Ներկա փուլում կան բազմաթիվ շահառուներ, ովքեր պայմանագրեր ունեն ապահովագրական ընկերությունների հետ և որոնք շարունակելու են գործել մինչև ժամկետի ավարտը: Այն պահից սկսած, երբ շահառուն դադարում է ունենալ գործող պայմանագիր, այսինքն` լրանում է տվյալ պայմանագրի ժամկետը, բուժօգնության կազմակերպման ընթացքը կիրականացնի առողջապահության նախարարությունը»,- ընդգծեց Ծատուրյանը:


ՊԱԳ-ի տնօրենը նաև հայտնեց, որ ի տարբերություն մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով նախկինում ծրագրի իրականացման, առողջապահության նախարարությունը ծրագրի շրջանակներում պայմանագրեր է կնքել պետպատվեր իրականացնող շուրջ 100 հիվանդանոցի հետ, ինչը զգալիորեն ընդլայնում է սոցփաթեթի շահառուների ընտրության հնարավորությունը: «Սոցփաթեթի առողջապահական փաթեթի տրամադրման, ցուցաբերված ծառայությունների որակի վերահսկողության նպատակով առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում ստեղծվել է նոր բաժին՝ բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման համար. սոցիալական փաթեթի բոլոր շահառուների վերաբերյալ վարելու է էլեկտրոնային շտեմարան, որն արդեն իսկ ձևավորման փուլում է, և որը ՀՀ ԱՆ միջոցով հասանելի է լինելու նաև բժշկական կազմակերպություններին` ուղեգրման և բժշկական օգնության կազմակերպման ընթացքում շահառուների նույնականացման համար», - տեղեկացրեց բանախոսը`հավելելով, որ սոցիալական փաթեթի շահառուներին կտրամադրվեն հավաստագրեր: Իսկ մինչ հավաստագրերի տպագրությունն ու լիարժեք բաշխումը շահառուն, անհրաժեշտության դեպքում, կարող է դիմել բժշկական կազմակերպություն` ներկայացնելով աշխատավայրից տեղեկանք սոցիալական փաթեթի շահառու լինելու վերաբերյալ:   

Հեղինակ. Վլադ Մուրադյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ