Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Մոտ ապագայում Հայաստանը կունենա MERS կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր. med.news.am

Մոտ ապագայում Հայաստանը կունենա MERS կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր. med.news.am

Շատ մոտ ապագայում Հայաստանը կունենա MERS կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր, իսկ առաջնային օղակի եւ հիվանդանոցների բոլոր համապատասխան մասնագետները անցել են հատուկ դասընթացներ այս հիվանդությունը ախտորոշելու եւ վարելու համար։

 

Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների եւ աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, պատասխանելով այն հարցին, թե որքանով է Հայաստանը պատրաստ դիմակայելու այս վիրուսին, որի առաջին դեպքերը գրանցվել են արդեն հարեւան Իրանում։

Նա տեղեկացրեց, որ Իրանի դեպքում վիրուսը բերվել է այլ երկրից, իսկ ամենախոցելին համարվում է Սաուդյան Արաբիան, «որտեղ ըստ մեր ունեցած տեղեկությունների ոչ պատշաճ մակարդակով են իրականացվում բոլոր միջոցառումները»։

Մասնագետը նշեց, որ վարակի աղբյուրը ԱՀԿ-ի կողմից առայժմ ստույգ որոշված չէ,  բայց հայտնի է, որ նրա կրողները ուղտերն են։  Հայաստանում, բարեբախտաբար ուղտաբուծությամբ չեն զբաղվում։ Բայց կա վարակի տարածման մեկ այլ վտանգ՝ մարդկանց սերտ շփումը, ասենք, եթե բուժաշխատողը շփվել է հիվանդի հետ առանց պատշաճ պաշտպանիչ միջոցների։

Այս խնդիրը դեռ անցյալ տարվանից գտնվում է Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում, եւ բոլոր մարզերում, ինչպես նաեւ Երեւան քաղաքում բժիշկների համար կազմակերպվել են սեմինար-պարապմունքեր, որոնք վերաբերում էին ոչ միայն MERS վիրուսին, այլեւ թռչնի գրիպի նոր H7N9 ենթատեսակին։ Ըստ Լ.Թորոսյանի, Հայաստանն ունի համապատասխան լաբորատոր բազա, եւ կարող է PSR մեթոբանությամբ ախտորոշել H7N9 թռչնագրիպը, իսկ MERS-ի ախտորոշիչ թեստերը կունենանք շատ մոտ ապագայում։

Մասնագետը նաեւ նշեց, որ նախարարությունը թարմացրել է տամիֆլյուի պաշարները։ Հենց այս դեղամիջոցն է ԱՀԿ-ն խորհուրդ տալիս կիրառել կորոնավիրուսի դեպքում։

«Ամեն դեպքում մենք զգոն ենք, ուշադրություն կա, բժիշկներն իրազեկված են, եւ նման միջոցառումներ ուզում ենք նաեւ իրականացնել աշնանը, մինչեւ գրիպի սեզոնի սկիզբը», - ասաց նա։

Հիշեցնենք, որ մի քանի որ առաջ Իրանում առաջին անգամ արձանագրվել է մերձարեւելյան կորոնավիրուսի MERS (Middle East Respiratory Syndrome) երկու դեպք։ Երկու կանայք գտնվում են հիվանդանոցում՝ նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։ Նրանք, ովքեր շփվել են հիվանդների հետ վերջին շրջանում, նույնպես գտնվում են բժիշկների ուշադրության կենտրոնում։ Թե որտե՞ղ եւ ինչպե՞ս են այս երկու կանայք վարակվել, դեռեւս անհայտ է։

Իրանում արձանագրվել է մերձարեւելյան կորոնավիրուսի երկու դեպք

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ