Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Մայիսի 31-ը նշվում է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը. ՀՀ ԱՆ միանում է ԱՀԿ նախաձեռնությանը

Մայիսի 31-ը նշվում է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը. ՀՀ ԱՆ միանում է ԱՀԿ նախաձեռնությանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրները մայիսի 31-ին նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը:

 

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բազարչյանը:  Բանախոսների փոխանցմամբ` ԱՀԿ-ն այս օրը նշում է 1988 թվականից, իսկ Հայաստանը` 2000-ից: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում  ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Համաձայն ԱՀԿ հաշվարկների` աշխարում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:


Տասնամյակներ շարունակ, սպառման տեսանկյունից, ծխախոտն աննախադեպ ապրանքատեսակ է. չհանդիսանալով առաջին անհրաժեշտության ապրանք` այն լայնորեն սպառվում է: Վերջին ժամանակաշրջանում ծխելու դեմ պայքարն առողջապահության գերակա խնդիրներից մեկն է: Բազմաթիվ երկրներ, հաշվի առնելով սեփական առողջապահական նպատակները, իրականացնում են  համապատասխան քաղաքականություն` նպատակաուղղված ծխախոտային արտադրանքի սպառման նվազեցմանը: Բազմաթիվ երկրներ հասել են լրջագույն հաջողությունների և ունեն ինչպես ծխախոտի օգտագործման տարածվածության, այնպես էլ ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությունների նվազում:


Բնորոշելով իրավիճակը Հայաստանում` կարելի է ասել, որ մեզ մոտ ծխախոտի օգտագործման տարածվածության միտումը հարաբերական կայուն է և բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ բնակչության համարյա մեկ երրորդը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, օգտագործողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են: Վերջերս իրականացված հարցման համաձայն` 15-տարեկանից և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է 24%` տղամարդկանց շրջանում` 50%, կանանց` 2.3%:  Նշվածը վկայում է, որ վերջին տասը տարվա ընթացքում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում (համաձայն 2004թ. հետազոտությունների` ծխախոտ օգտագործում էին հարցման ենթարկված բնակչության 29%-ը, այդ թվում` տղամարդկանց 60,5%-ը և կանանց 2,2%-ը:): Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության այս պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտը ռիսկի գործոն է: Կանանց մոտ ցուցանիշները նախընտրելի են. այստեղ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերությունը Երևան քաղաքի և այլ մարզերում՝ հատկապես գյուղական համայքներում, բնակվող կանաց շրջանում:


Ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և սոցիալական  հետևանքները կանխելու նպատակով կիրառվում են տարբեր միխանիզմներ, օրենսդրական սահմանափակումներ և այլն: Այս տարի ԱՀԿ-ն կոչ է անում ուշադրություն դարձնել գնային քաղաքականության իրականացմանը, շեշտադրելով, որ  գնային և հարկային միջոցները բնակչության տարբեր խմբերի կողմից ծխախոտային արտադրանքի օգտագործման սահմանափակման կարևոր և արդյունավետ միջոց են: ԱՀԿ կողմից «Առանց ծխախոտի» համաշխարահին օրվա այս տարվա կարգախոսն ուղղված է դրան: 


ՀՀ առողջապահության նախարարությունը միանում է ԱՀԿ նախաձեռնությանը և իր համերաշխությունն է հայտնում առողջ ուժերին և գիտակից հասարակությանը:

Հեղինակ. Վլադ Մուրադյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ