Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Քննարկվեց սրտանոթային հիվանդությունների կանխարգելման հարցը

ՀՀ ԱՆ. Քննարկվեց սրտանոթային հիվանդությունների  կանխարգելման  հարցը

Վիճակագրությունը փաստում է, որ  սրտանոթային  հիվանդությունները մեր երկրում ընդհանուր մահացության կառուցվածքում առաջնային տեղ են զբաղեցնում` կազմելով 48 տոկոս։

 

Այդ հիվանդությունները կանխելու, հիվանդացությունն ու մահացությունը նվազեցնելու ինչ հնարավորություններ կան։ Որ դեպքերում է անհրաժեշտ պոլիկլինիկայի այցելուի կամ ստացիոնար բուժման ընդունված հիվանդի պարտադիր էլեկտրասրտագրում կատարել։ Եվ ընդհանրապես, պոլիկլինիկա կամ հիվանդանոց դիմողին պարտադիր ինչ հետազոտություններ է անհրաժեշտ կատարել, «Շտապբուժօգնությունը» սրտային նոպաների որ դեպքերում քաղաքացուն ինչ ուղղվածության հիվանդանոց պետք է տեղափոխի։


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այս և բազմաթիվ այլ հարցեր քննարկեց  մայրաքաղաքի փորձառու սրտաբանների հետ։
«Մենք լավ սրտաբաններ ու ինվազիվ կենտրոններ ունենք։ Սակայն խնդրին այլ տեսանկյունից պետք է մոտենանք` պետք է մեր քայլերն ուղղենք մարդկանց առողջ պահելու ուղղությամբ։ Ակնկալում եմ մասնագիտական ձեր աջակցությունը։ Մենք պետք է հենվենք մասնագիտական ձեր կարծիքի վրա»,-ասաց նախարարը` հորդորելով քննարկել և տեսակետներ ներկայացնել սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման ուղղությամբ։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ