ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Միշտ պետք է զգոն լինել, այլապես կգրոհեն հիվանդությունները. գործադիրը հաստատել է պայքարի միջոցառումների ծրագիրը
Մեր երկրում վարակիչ հիվանդությունները փոխանցողների դեմ պայքարի միջոցառումներն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով կառավարությունը երեկվա նիստում հավանության արժանացրեց այդ պայքարի 2014-2018թթ. ծրագիրը։
Ըստ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի պարզաբանումների, տարափոխիկ (հոդվածոտանիների միջոցով փոխանցվող) հիվանդությունները աշխարհի մի շարք երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից են։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ փոխանցողներով տարածվող հիվանդությունները պայմանավորում են վարակիչ հիվանդությունների համաշխարհային բեռի 16%-ը։ «Փոխանցողների դեմ պայքարը երբեմն այդ հիվանդությունների դեմ պայքարի միակ եւ արդյունավետ եղանակն է»,-ասաց նախարարը։
Բանն այն է, որ միջազգային ճանապարհորդությունների եւ բեռնափոխադրումների աճող ծավալը նպաստում է տարափոխիկ վարակիչ հիվանդությունների փոխանցողների ներբերմանը եւ տարածմանն այն երկրներում, որոնք նախկինում այդ վտանգին երբեւիցե չեն ենթարկվել։ Կամ՝ կլիմայի գլոբալ տաքացումը զգալիորեն կարող է փոխել տարափոխիկ հիվանդությունների փոխանցողների սեզոնային տեղաշարժերը եւ ընդլայնել նրանց տարածագոտին՝ հանգեցնելով այդ հիվանդությունների հիվանդացության աճի եւ դրանց ի հայտ գալուն այն տարածքներում, որտեղ նրանք նախկինում չեն արձանագրվել։
Իսկ ՀՀ-ում բնակլիմայական պայմանները նպաստավոր են տարափոխիկ հիվանդությունների փոխանցող հոդվածոտանիների կենսագործունեության համար։ Պատմականորեն հանրապետությունում տարածված են եղել փոխանցողներով պայմանավորված մի շարք հիվանդություններ, մասնավորապես՝ մալարիան, լեյշմանիոզը, մլակային տենդը, հետադարձ տիֆը, բծավոր տիֆը, ռիկետցիոզները՝ Քյու տենդ եւ տզային ռիկետցիոզ, ժանտախտը, տուլարեմիան եւ այլն։
Ճիշտ է, ձեռնարկված համալիր քայլերի շնորհիվ այսօր մեր երկրում դրանցից շատերը (ժանտախտ, մլակային տենդ, հետադարձ տիֆ, բծավոր տիֆ, ռիկետցիոզներ) չեն արձանագրվում, եւ 2006թ. վերացվել է տեղական մալարիան, բայց զգոնությունը երբեք չպետք է թուլացնել (մալարիայի դեմ պայքարի եւ կանխարգելման կարեւորագույն քայլերից մեկը եղավ մալարիայի փոխանցող մոծակների զարգացման բարենպաստ միջավայր հանդիսացող ջրականգերի՝ տնտեսական ու բնապահպանական նշանակություն չունեցող, բնական կամ արհեստական փոսերում առանց հոսքի կամ դանդաղ հոսքով ջրերի կուտակումների հսկողությունը)։
Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ, տարափոխիկ բնական օջախային հիվանդությունների կանխարգելման միջոցառումներում կարեւոր է պայքարը այդ հիվանդությունների բնական պահոց հանդիսացող մանր կաթնասունների դեմ։ Հակահամաճարակային միջոցառումները ներառում են այդ հիվանդությունների կրողների կամ փոխանցողների «թվաքանակի իջեցում մինչեւ այն մակարդակի, որի դեպքում կենդանիների պոպուլյացիաներում էպիզոոտիաները դադարում են»։
Նկատի ունենալով, որ Հայաստանի պայմաններում տզերը գոյատեւում են միայն կենսաբանական տիրոջ միջոցով (կենսաբանական տիրոջ վախճանից հետո չեն տեղափոխվում այլ կենդանիների վրա, այլ մնում են բներում մինչեւ իրենց վախճանը), տարափոխիկ բնական օջախային հիվանդությունների օջախներում միջատազերծում չի կիրառվում, այլ դաշտային կրծողազերծման աշխատանքներ են տարվում։ Քանի որ հնարավոր չէ իրականացնել տզերի վերացման լայնածավալ միջոցառումներ նրանց բոլոր տարածագոտիներում, այդ պատճառով համաճարակաբանական ցուցման դեպքում նպատակահարմար է իրականացնել միջատազերծման աշխատանքներ բնակավայրերի եւ հանգստյան գոտիների շրջակայքում։
Տարափոխիկ բնական օջախային հիվանդությունների կանխարգելման միջոցառումներում հիմնական նշանակությունը տրվում է խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների միջատազերծման աշխատանքներին արոտավայրից վերադառնալուց հետո, ինչը հնարավորություն է տալիս սահմանափակելու տզերի ներթափանցումը բնակավայրեր։
Նախարարը հայտնեց, թե փոխանցողների դեմ պայքարի մեթոդներն առանձին-առանձին հիմնականում մեծ ծախսեր չեն պահանջում, սակայն, կարիք ունեն տեղայնացվելու եւ որոշակի տարածքներին հարմարեցվելու։
Անհրաժեշտ է նաեւ դրանք հարմարեցնել բնակչության առանձին խմբերի, օրինակ՝ զբոսաշրջիկների եւ ճանապարհորդների շրջանում տարափոխիկ հիվանությունների կանխարգելման համար։
«Փոխանցողների դեմ պայքարի միջոցները պետք է լինեն՝ արդյունավետ, ֆինանսական, նյութերի եւ սարքավորումների կիրառման տեսակետից մատչելի, դյուրին օգտագործելի եւ մարդկանց ու շրջակա միջավայրի համար անվտանգ»,-ընդգծեց Արմեն Մուրադյանը։
Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը միայն երկրի տարածքում չէ, որ պետք է արվի, այլեւ սահմանի անցման կետերում։
Մի խոսքով, ծրագրի իրագործումից ակնկալվում է, որ կկանոնակարգվեն վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի միջոցառումները՝ այդ թվում նաեւ՝ ՀՀ տարածք թափանցման սահմանափակման միջոցով, որի շնորհիվ հնարավոր կլինի ընդհատել վարակիչ հիվանդությունների փոխանցումը եւ, արդյունքում, հասնել դրանց նվազեցմանը՝ ընդհուպ մինչեւ վերացմանը։
30.05.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







