Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ղարաբաղի կառավարությունն առողջապահությունը հռչակել է գերակա ուղղություն (տեսանյութ)

Ղարաբաղի կառավարությունն առողջապահությունը հռչակել է գերակա ուղղություն (տեսանյութ)

Արցախցին պետք է բուժվի Արցախում. այս կարգախոսն իրականացնելու համար ԼՂՀ առողջապահության նախարարը խոստացել է, որ Ղարաբաղի բնակիչները երկար չեն սպասելու: 

 

Կարճ ժամանակ հետո Արցախի առողջապահական ոլորտը բոլորովին այլ որակական հարթության վրա կլինի: Արցախցին ոչ մի տեղ չի գնա՝ անկախ հանգամանքից ՝ թեթեւ հետազոտությու՞ն է անցնելու, թե՞ լրջագույն վիրահատության է ենթարկվելու: Նախարար Հարություն Քուշկյանը նշանակման առաջին օրն է խոստացել՝ ացախցին Արցախում է բուժվելու:

 

"Մենք ինչ պետք է անենք, բարձրացնենք յուրաքանչյուր բնակչի վստահությունը դեպի բուժաշխատողն ու բուժհաստատությունը: Դա կլինի բժիշկ, բուժքույր: Մենք պետք է բարձրացնենք բժիշկների գիտելիքների մակարդակը: Բերենք նոր տեխնոլոգիաներ ու լիարժեք օգտագործենք մեր բուժհիմնարկները: Եվ ապացուցենք, որ տիրապետում ենք բոլոր նոր մեթոդներին ու կարողանանք մեր կարգախոսը դարձնել իրականություն",- ասաց Քուշկյանը:

 

Լեռնային Ղարաբաղի կառավարությունն առողջապահությունը հռչակել է գերակա ուղղություն: Շուրջ 5 տարի Հայաստանի առողջապահության ոլորտը ղեկավարած նախարարը վստահ է, որ հաջողված ծրագրերը նաեւ Լեռնային Ղարաբաղում են կիրառելու: Իսկ այդ ծրագրերն արդեն տարիներ շարունակ բուժօգնության համակարգում առանցքային են դարձել: Առաջինը ծննդօգնության հավաստագրի ներդրումն էր, դրան հաջորդեց միչնչեւ 7 տարեկանների անվճար բուժօգնության ապահովումը, հետո՝ շտապօգնության ծառայության արդիականացումը, մարզային հիվանդանոցների հիմնանորոգումն ու բժիշկների ուղեգրման ծրագրերը:

 

 

Սկզբնաղբյուր. yerkirmedia.am
Լուսանկարը. yerkirmedia.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ