ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ առողջապահության նախարարը պատրաստակամ է մասնակցելու ասոցիացիայի նիստերին
ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի, ինչպես նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շեշտեց, որ առողջապահության ոլորտի ամենահրատապ խնդիրներից մեկը բուժօգնության որակի և առաջին հերթին` անվտանգության ապահովումն է։
Այս ենթատեքստում առաջնային կարևորություն տրվեց մարզերում մասնագետների պակասը լրացնելու, վերակենդանացման ծառայությունները բարելավելու խնդրին։
ՀՀ անեսթեզիոլոգների և ռեաբիտոլոգների ասոցիացիայի նախագահ, ԱՆ գլխավոր մասնագետ Անատոլի Գնունին նշեց, որ անեսթեզիոլոգների պակաս կա նաև Երևանում։ Նա առաջարկեց մինչ խնդրի համակարգային լուծումն ուժեղացնել մայրաքաղաքի բուժհաստատությունների կապը մարզային հիվանդանոցների հետ` հնարավորինս կիրառելով նաև առկա հեռուստակապը։
Նախարարին ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները` մասնագետները հանդես եկան տարբեր առաջարկություններով։
«Անեսթեզիոլոգների պակասը հատկապես մարզերում օրախնդիր է, ես կասեի` վտանգներով հղի։ Հասկանալի է, որ միանգամից հնարավոր չէ լուծել այն։ Մենք պարտավոր ենք ապահովել հիվանդի անվտանգությունը և համատեղ ջանքերով մի կողմից այժմ ապահովել անվտանգությունը, մյուս կողմից` ծրագրային աշխատանքներ տանել հետագայում կարևոր այս խնդրին համակարգված լուծում տալու նպատակով։ Ես ակնկալում եմ ձեր աջակցությունը»,-ասաց Արմեն Մուրադյանը։ Նա առաջարկեց խնդիրը հանգամանալից քննարկել ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայում և հանդես գալ կառուցողական առաջարկներով։
Կարևորելով ծառայության բարելավումն ու մասնագետներով ապահովվածությունը` նախարարը պատրաստակամություն հայտնեց մասնացել ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի նիստերին խնդիրը միասին համակողմանի քննարկելու և կառուցողական լուծումներ գտնելու նպատակով։
29.05.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







