ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
FKG շվեյցարական ընկերության մասնագետները մաստեր-կլաս անցկացրեցին «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում
«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում հյուրընկալվել էին FKG շվեյցարական ընկերության մասնագետները, ովքեր անցկացրեցին վարպետության դասեր՝ ծանոթացնելով ընկերության էնդոդոնտիայի նոր համակարգին:
Վարպետության դասերի մասին զրուցեցինք է «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի գլխավոր բժիշկ Դավիթ Հակոբյանի հետ:
Ստացանք առաջարկ FGK ընկերությունից և սիրով ընդունեցինք այն: 
Մեր կենտրոնը տեղ է տալիս նորարարություններին, ակտիվ հետևում ենք ստոմատոլոգիայի ոլորտի նորություններին, հագեցած է ժամանակակաից ստոմատոլոգիայի նորագույն սարքավորումներով` հինգերորդ սերնդի JMorita կոնճառագայթային տոմոգրաֆ, գերմանական Leica մակնիշի մանրադիտակ, Waterlase iPlus-ը հինգերորդ սերնդի ատամնաբուժական լազեր:
Ժամանակ առ ժամանակ անցկացնում ենք նմանատիպ վարպետության դասեր, փորձի փոխանակում արտասահմանյան կոլեգաների հետ, կազմակերպում ենք կլինիկական դեպքերի քննարկում:
![]() |
![]() |
Լիբանանից ժամանած Ռոջեր Ռեբիզը, ով հանդես է գալիս ստոմատոլոգիայի ձեռքբերումների վերաբերյալ դասախոսություններով, Մեդ Պրակտիկին ներկայացրեց, թե ինչ ասելիքով է Երևանում:
– Շատ ուրախ եմ հյուրընկալվել այս կլինիկայում և կիսվել իմ փորձով: Ցանկանում եմ մաստեր-կլասի ժամանակ ցույց տալ այն ամենը, ինչին ես հավատում եմ, ինչը կիրառում եմ իմ պրակտիկայում՝ օգտագործելով FKG ընկերության գործիքները:
– Հայաստանում առաջին անգա՞մ եք:
– Առաջին անգամ եմ Հայաստանում և իսկապես շատ երջանիկ եմ: Ես ինձ համար բացահայտեցի շատ գեղեցիկ քաղաք ու մարդկանց: Ունեմ հայկական արմատներ. տատիկս ու պապիկս հայ են եղել, և դա զգում եմ ամեն վայրկյան: Երևանում ես զգում եմ ինձ, ինչպես սեփական ընտանիքում:
– Ի՞նչ կուզեիք տեսնել հայաստանյան ստոմատոլոգիայում:
– Ես բարձր եմ գնահատում ոլորտի զարգացածության մակարդակը Հայաստանում: Այստեղ տեսնում եմ պայծառ մարդկանց, լավ բժիշկների ու ուսանողների, որոնք բոցավառվում են նոր տեղեկատվություն ստանալու ձգտումով, ուզում են սովորել, և դա գնահատելի է:
Շվեյցարական FKG ընկերության վաճառքի մենեջեր Ալեքսանդր Մյուլհաուզերը Մեդ Պրակտիկի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց ատամնախողովակի մաքրման նոր տեխնոլոգիայի մասին, որը մաստեր-կլասի հիմնական թեման էր:
– FKG -ը շվեյցարական էնդոդետիկ գործիքներ արտադրող հայտնի ընկերություն է: Առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ և ներկայացնում եմ ընկերության արտադրանքը: Այս անգամ ներկայացնում ենք գործիքներ, որոնք նորույթ են. շնորհիվ նրանց վրա հատուկ գլխիկի առկայության՝ դրանք նպաստում են, որ ավելի լավ մաքրվի ատամնախողովակը, ամբողջությամբ դուրս գան սննդի մնացորդները: Ես կարծում եմ, որ տարբեր պրոցեդուրաներ են ատամնախողովակը մաքրելը և ձևավորելը, յուրաքանչյուրն ունի իր նրբությունները:
– Հայաստանի շուկան ուսումնասիրե՞լ եք, և արդյո՞ք այն պատրաստ է ընդունել այս նորույթը:
– Արդեն 2 տարի է, ինչ աշխատում ենք Հայաստանի հետ: Ինձ ուրախացնում է, որ հայ մասնագետները շատ շահագրգիռ են նոր գիտելիքներ ձեռք բերելու հարցում: Տարիներ առաջ ստոմատոլոգների մոտեցումներն ավելի պահպանողական էին ատամնախողովակների մշակման գործում, նոր տեխնոլոգիաները դժվարությամբ էին մուտք գործում, այսօր տեսնում եմ, որ կա առաջընթաց: FKG իսկապես հեղափոխական տեխնոլոգիա է ներկայացնում: Հուսով եմ՝ օգտակար կլինի այս մաստեր-կլասը հայ մասնագետների համար:
![]() |
![]() |
![]() |
|
ԳԼԽ.ԲԺԻՇԿ |
Դավիթ Հակոբյան |
|
ՀԱՍՑԵ |
Երևան, Վահրամ Փափազյան փող., շենք 16 |
|
ՀԵՌԱԽՈՍ |
+374 10 27 84 64, +374 10 21 01 58 |
| ԷԼ. ՀԱՍՑԵ | |
|
ՎԵԲ ԿԱՅՔ |
26.05.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ



















