ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Էնդոպրոթեզները պարուրող պոլիէթիլենային ցանց` ֆինն մասնագետը ներկայացրեց նորույթը հայ վնասվածքաբան-օրթոպեդներին
Ապրիլի 19-ին Էրեբունի բժշկական կենտրոնում հայ վնասվածքաբան օրթոպեդները հնարավորություն ունեցան ծանոթանալու հյուսիսային Եվրոպայում ամենախոշոր «Կոքսա» մասնագիտացված կլինիկայի՝ ոսկրային տարածուն դեֆեկտների դեպքում արհեստական հոդերի տեղադրման փորձին:
Իրադարձության մի քանի մանրամասներ մեզ ներկայացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար և գիտական գծով փոխտնօրեն Արմեն Չարչյանը:
– Պարոն Չարչյան, ի՞նչ սեմինար էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում և ովքե՞ր են մասնակցում:
– Մեր կլինիկայի հրավերով 2-օրյա այցով Հայաստանում էր Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի հայտնի «Կոքսա» կլինիկայի առաջատար մասնագետ Յորկե Նեյմինենը, ով մասնագիտացած է ուռուցքների և ոսկրային տարբեր դեֆեկտների դեպքում արհեստական հոդերի տեղադրման գործում: «Կոքսա» կլինիկայում տարեկան 3000-ից ավելի արհեստական հոդեր են տեղադրվում և 700-ից ավելի ռիվիզոն վիրահատություններ (նախկինում տեղադրված արհեստական հոդերը, որոնք շարքից դուրս են եկել, փոխարինում են նորերով): Ոսկրային մեծ դեֆեկտների դեպքում` լինի այն ուռուցքային, հրազենային, կոտրվածքային կամ մեկ այլ բնույթի, դրանք փոխարինվում են արհեստական հոդերով, ինչը բավականին բարդ վիրահատություն է:
![]() |
![]() |
Բանախոսը 2 դասախոսություն կարդաց.
1. Չարորակ ուռուցքների դեպքում վիրահատության առանձնահատկությունները, բուժման տակտիկան, էնդոպրոթեզավորումը
2. Նախկինում տեղադրված արհեստական հոդերի փոխարինումը նոր հոդերով:
– Սեմինարի ընթացքւմ խոսվեց նաև վիրահատական նոր մեթոդի մասին, կմանրամասնե՞ք:
– Բժիշկը ցույց տվեց մեր ոլորտի վերջին ձեռքբերումներից մեկը`պոլիէթիլենային ցանց, որով պատում են էնդոպրոթեզները: Այն կառուցվածքով նման է որովայնային ճողվածքի վիրահատության ժամանակ կիրառվող ցանցերին, իսկ ձևով՝ գուլպայի։ Ի տարբերություն պրոթեզի, պոլիեթիլենային այս ցանցը թույլ է տալիս հյուսվածքներին ներաճել ցանցի մեջ`ամրացնելով կապը հյուսվածքի և էնդոպրոթեզի միջև: Ինձ համար սա ևս բացահայտում էր, նախկինում միայն համացանցում էի կարդացել վիրահատության այս տարբերակի մասին, սակայն բժիշկը ցույց տվեց իր պրակտիկայում կատարած վիրահատություններից բացառիկ օրինակներ:
22.04.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ









