Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Սոցիալական փաթեթի շահառուների բուժօգնության կազմակերպման մասին

Սոցիալական փաթեթի շահառուների բուժօգնության կազմակերպման մասին

ՀՀ կառավարության մարտի 27-ի N375-Ն որոշմամբ` այս տարվա ապրիլի 17-ից սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

 

Սոցիալական փաթեթի շահառուները բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով պետք է հիվանդանոցային բժշկական կազմակերպություն ներկայացնեն անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագիր, անձը հաստատող փաստաթուղթ և տվյալ շահառուին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից տրված սահմանված ձևի ուղեգիր: Հարկ է նշել, որ նախքան հավաստագրերի տրամադրումը, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համար հիմք է հանդիսանում համապատասխան պետական մարմնի կամ կազմակերպության կողմից տրված տեղեկանքը` սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու վերաբերյալ:

 

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ հանրապետության տարածքում գործող և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող բոլոր բժշկական կազմակերպությունները տեղեկացվել են, որ ապրիլի 17-ից սոցիալական փաթեթի շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը անհրաժեշտ է կազմակերպել՝ առաջնորդվելով հիշյալ որոշման դրույթներով:

 

ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերը նշված որոշման կիրարկումն ապահովելու ուղղությամբ:  

 

Շահագրգիռ անձինք և կազմակերպությունները հարցերի դեպքում և պարզաբանումներ ստանալու համար կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն` 52 88 72, և ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալություն՝ 65-47-11 հեռախոսահամարներով:

Սկզբնաղբյուր. moh.am
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ