ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Պետական ծառայողներին տրամադրվող սոցփաթեթների առողջապահության մասը ապահովագրական ընկերություններից փոխանցվել է Առողջապահության նախարարությանը. 1in.am
Ապրիլի17-ից ուժի մեջ մտած կառավարության որոշմամբ պետական ծառայողներին տրամադրվող սոցփաթեթների առողջապահության մասը ապահովագրական ընկերություններից փոխանցվել է Առողջապահության նախարարությանը:
Այսինքն` պետական ծառայողների մասով ապահովագրական ընկերություններն այլևս անելիք չեն ունենալու: Գործառույթը բացառապես վերապահված է լինելու Առողջապահության նախարարությանը:
Ապրիլ-մայիս ամիսներին, երբ հիմնականում ավարտվի պետական ծառայողների ապահովագրության ժամկետը, նոր ապահովագրական պայմանագրերը կկնքի Առողջապահության նախարարությունը, ավելի կոնկրետ պետական առողջապահական գործակալությունը: «Այս փոփոխության նպատակը պետական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացումն էր: Կառավարությունը գտավ, որ ավելի արդյունավետ է գործող մեխանիզմների միջոցով այդ գումարները օգտագործել: Ինչպես զինծառայողներն արդեն իսկ մեր միջոցով էին ստանում այդ ծառայությունը, այդպես էլ սոցփաթեթի շրջանակներում ապահովագրված անձինք կստանան»,- «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ավելի կոնկրետ երկու տարի շարունակ պետական ծառայողների ապահովագրությամբ զբաղվում էին մասնավոր ապահովագրական ընկերությունները: Այս երկու տարիների ընթացքում պետությունը չհիմնավորված գումարներ փոխանցեց մասնավոր ապահովագրական ընկերություններին: 120 հազար քաղծառայողի ապահովագրության համար պետությունը մասնավոր ընկերություններին 10 միլիարդ դրամ գումար հատկացրեց: Այն դեպքում, երբ այդ 120 հազար հոգուց ոչ բոլորն էին օգտվում իրենց ապահովագրությունից և դիմում հիվանդանոց: Արդյունքում` պետական միջոցների հաշվին բարգավաճեցին մասնավոր ապահովագրական ընկերությունները: Նույնիսկ այն աստիճան, որ սկսեցին հիմնել սեփական մասնավոր բուժհաստատություններ և ապահովագրված հիվանդներին ուղղորդել հենց այդ բուժհաստատություններ` այն դեպքում, որ դրանք իրենց որակով շատ էին զիջում այլ բուժհաստատություններին:
Այս նոր կարգի դեպքում նույնպես բուժհաստատությունների ցանկը, որոնցից կարող է օգտվել ապահովագրված պետական ծառայողը, սահմանված է կառավարության որոշմաբ: «Ցանկը սահմանված է կառավարության որոշմամբ, ինչպես ապահովագրական ընկերությունների դեպքում էր: Այսինքն` ապահովագրված անձի համար որևէ բան, ըստ էության, չի փոխվելու»,- ասաց Քրմոյանը: Նրա խոսքով` պետական ծառայողների ապահովագրության համար նախատեսված գումարից չծախսված մասը այս դեպքում էլ չի վերադարձվելու պետբյուջե, այլ մնալու է Առողջապահության նախարարության հաշիվների վրա և օգտագործվելու է ապահովագրված անձանց մատուցվելիք ծառայությունների վրա: «Այդտեղ որևէ շահույթի տարր չկա, որևէ մեկը դրանից շահույթ չի ստանում: Գումարը մնալու է գանձապետական հաշիվների վրա և ծախսվելու է նորից ապահովագրված անձանց բուժումը կազմակերպելու համար: Եթե տնտեսումներ կլինեն, ծրագրերը կընդլայնվեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը ողջունելի է համարում իրականացված փոփոխությունը, սակայն կարծում է, որ Առողջապահության նախարարությունը հանրային իրազեկման և մեխանիզմների առումով դեռ անելիքներ ունի: Նախարարությունը մինչ օրս չի իրազեկում, թե անձը որ բուժհիմնարկ կարող է դիմել, ինչ պայմաններով և այլն: Բացի դա, խնդիր կա նաև 2013 թվականի հաշվետվությունների հետ, երբ դեռ քաղծառայողների ապահովագրությամբ զբաղվում էր մասնավորը: Այսինքն` դեռ այդպես էլ պարզ չէ, թե 2013թ. ինչ ծառայություններ են մատուցվել քաղծառայողներին, ինչպես են ծախսվել հատկացված գումարները, ինչ ծավալի առողջապահական ծառայություններ են մատուցվել և այլն:
Մկրտչյանի խոսքով` այս փոփոխությունը ողջունելի է նաև այն իմաստով, որ տրամադրված գումարների ավելցուկը գոնե կմնա պետության գանձարանում: Իսկ ինչ վերաբերում է պետական միջոցների չարաշահմանը, ապա, նախկին նախարարի խոսքով, չարաշահում կարող է լինել այնքանով, որքանով լինում է պետական պատվերի դեպքում: «Համենայնդեպս, պետականի դեպքում շահույթի կեսը իրենց չի մնա, ինչպես մասնավոր ապահովագրական ընկերությունների դեպքում էր»,- հույս հայտնեց Արարատ Մկրտչյանը:
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







