ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Համակարգչային շերտագրմամբ հետազոտությունն ավելի արդյունավետ է դարձել «Էրեբունի» բժշկական կենտրոնում
«Էրեբունի» բժշկական կենտրոնի համակարգչային շերտագրման բաժանմունքը համալրվել է համակարգչային տոմոգրաֆիայի վերջին սերնդի նոր սարքավորմամբ: Թե ինչ առավելություններ ունի սարքավորումը և ինչ հնարավորություններ կտա, ներկայացնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի համակարգչային շերտագրման բաժանմունքի ղեկավար Լուսինե Հակոբյանը:
«Համակարգչային շերտագրումը հետազոտման մեթոդների շարքում իր ուրույն տեղն ունի: Հետազոտման այս տեսակը մեծ քայլերով է զարգանում: Տարեցտարի կիրառման մեջ են դրվում է՛լ ավելի հզոր սարքավորումներ, է՛լ ավելի արդյունավետ մեթոդներ: Քանի որ «Էրեբունին» բազմապրոֆիլ կենտրոն է, այստեղ հետազոտվում են ամենատարբեր հիվանդություններով ու գանգատներով մարդիկ, և նրանց բարձր որակի սպասարկումն ապահովելու համար կենտրոնը մշտապես կարիք ունի նորագույն տեխնոլոգիաների, առաջադեմ տենդենցների:
Այսօր մենք ունենք նոր սերնդի Siemens համակարգչային շերտագրման սարք, որն անհամեմատ հեշտացրել է բժիշկների աշխատանքն ու ավելի ճշգրիտ դարձրել ախտորոշումը: Ունենք նաև ներերակային կոնտրաստավորմամբ հետազոտություն կատարելու հնարավորություն, որը ևս ճշգրիտ հետազոտման երաշխավոր է:
Սարքով հետազոտվում են գլխուղեղի անոթները, գլխուղեղը, պարանոցն ու պարանոցի անոթները, կրծքավանդակի, որովայնի, կոնքի խոռոչի օրգաններն ու անոթները,ոսկրերը: Սարքի առավելություններից մեկը ներկայումս ամենաանհանգստացնող խնդրի` ուռուցքների հետազոտության ճշգրտության ապահովումն է: Այն հնարավորություն է տալիս ճիշտ գնահատելու հիվանդության ծանրության աստիճանը, տարածվածությունը: Քանի որ համակարգչային շերտագրմամբ հետազոտվում են նաև կրիտիկական վիճակում գտնվող հիվանդները,այստեղ կարևոր է ամեն վայրկյանը, քանի որ դրանից կարող է կախված լինել հիվանդի կյանքը: Նոր սարքավորման առավելությունը նաև ժամանակի խնայողությունն է: Նույն ժամանակամիջոցում մենք կարողանում ենք ավելի շատ հիվանդներ հետազոտել:
Շատ կարևոր է նաև ճառագայթման չափաքանակը, որն ամբողջ աշխարհում բժշկության առաջնային հարցերից է: Այս սարքավորման օգնությամբ մենք կրճատում ենք նաև հիվանդի ճառագայթման չափաքանակը:
07.04.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







