ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացության նվազման միտում կա
Վերջին շաբաթների ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրներում գրիպի ակտիվությունը կտրուկ նվազել է:
Մի շարք երկրներում գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդացության ցուցանիշներն եղել են հիվանդացության շեմից բավականին ցածր: Այդ հիվանդությունների շարքում ցածր է եղել գրիպի վիրուսների հայտանբերումը: Նվազել է նաև ծանր սուր շնչառական վարակներով հիվանդացությունը, սակայն նվազման ֆոնի վրա արձանագրվել են գրիպի լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքների աշխուժացում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով եվրոպական տարածաշրջանում ներկայումս շրջանառում են գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ և Ա H3N2 ենթատեսակները: Ընթացիկ սեզոնում, նախորդ սեզոնի միևնույն ժամանակահատվածի համեմատ նկատելի նվազել են գրիպի Բ տեսակի հարուցիչների հայտնաբերումը:
Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում:
Հայաստանի Հանրապետությունում դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության կտրուկ նվազում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Երևանի մանկական պոլիկլինիկաներում որոշակիորեն նվազել է 0-2 տարեկան երեխաների դիմելիությունը։
Ներկայումս ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան, հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնք ստանում են համապատասխան բուժում:
Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների, հանրապետությունում, հատկապես մանկական հասակի քանակակազմում, դեռևս շրջանառում են շնչառական այլ վարակների վիրուսները` ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով պայմանավորված շտապբուժօգնության կանչերը:
Ելնելով վերը նշվածից և գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությանը կրկին հիշեցնում է.
- խուսափե´ք հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- հագնվե´ք եղանակին համապատասխան,
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվերակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:
18.04.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







