Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Հայ-ամերիկյան առողջության կենտրոն հիմնադրամի մասնագետներն Արցախում

ԼՂՀ ԱՆ. Հայ-ամերիկյան առողջության կենտրոն հիմնադրամի մասնագետներն Արցախում

ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով երկօրյա աշխատանքային այցով հերթական անգամ Ստեփանակերտ է ժամանել «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը, կենտրոնի մասնագետներ`գինեկոլոգ ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը և բժիշկ ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանը:


Վահե Տեր-Մինասյանն իրականացնում է կանացի ներքին օրգանների նախաքաղցկեղային ախտորոշումներ, քսուքի հյուսվածքաբանական հետազոտություն, իսկ Հովհաննես Վարդևանյանը` կրծքի մամոգրաֆիա, կրծքագեղձի ու ավշային հանգույցների, ինչպես նաև վահանագեղձի սոնոգրաֆիա: Նրա խոսքով`  ներկա այցի նպատակը հենց կրծքագեղձի, վահանագեղձի և արգանդի վզիկի հիվանդությունների վաղաժամ երևակման համար սկրինինգ հետազոտության անցկացումն է, ախտորոշումն ու խորհրդատվությունը:

 

Բժիշկ ռադիոլոգի փաստմամբ` ընդունելության առաջին չորսուկես ժամում իրականացված 50 հետազոտությունները ցույց են տվել, որ վահանագեղձի խնդիրները նույնիսկ ավելի քիչ են տարածված, քան`  կրծքագեղձինը: Քաղցկեղ դեռ չի հայտնաբերվել, սակայն եղել է երեք այցելու, որոնք ունեցել են կրծքագեղձի ռադիկալ մաստէկտոմիա վիրահատություն և բարեբախտաբար`  կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված ռեցիդիվ չի նկատվել:

 

Սկրինինգի համար հերթագրվածների թիվն անհամեմատ մեծ է, և նրանց հետ աշխատանք է տարվում լայն թափով: Սկրինինգն իրականացվում է ԼՂՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում:

 

«Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, որովհետև այն գործնականորեն նպաստում է կանանց շրջանում, ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և այդ ուղղությամբ մասնագիտական առաջավոր փորձի փոխանակմանը: Արդեն մեկ տարի է`  մենք ինքներս էլ մեր կենտրոնում կիրառում ենք այսպես կոչված ՊԱՊ-անալիզի (արգանդի վզիկի հետազոտություն) մեթոդը, և դա զգալի առաջընթաց է հաղորդում գործին»,- նշել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրենի` ամբուլատոր պոլկլինիկական գծով տեղակալ Էդուարդ Ղահրամանյանը:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.nkr.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ