ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Եկե՛ք պատրաստ լինենք՝ բուժվելու լրագրողների՝ «Հիպոկրատի երդումը» շահարկող նյութերով
Առհասարակ, երբ լրատվական կայքերում հանդիպում եմ «Վերջապես ու՞ր մնաց Հիպոկրատի երդումը», «Դուշմանս հիվանդանոց չընկնի», «Բժշկի մոտ, թե՞ սպանդանոց» և նմանատիպ այլ վերնագրեր ունեցող նյութերի (նյութ բառը պատահաբար չեմ ընտրել, քանի որ, որպես կանոն, նման նյութերը շատ հեռու են լինում հոդված կոչվելուց), ակնհայտ է դառնում մի բան, որ հերթական անգամ սենսացիոն ու մեծ ընթերցելիություն ապահովող նյութի խնդիր է դրված:
Ամենամեծ խնդիրն այսօր կայանում է նրանում, որ նման նյութերը մեր հասարակության որոշակի հատվածի համար կարծիք են ձևավորում՝ առողջապահության համակարգի և առավելապես բժիշկների նկատմամբ, կարծիք, որի պատասխանատվությունը ո՛չ ԶԼՄ-ն, և ո՛չ էլ առավելապես նյութի հեղինակը չի ուզում կրել իր վրա:
Ցավոք, մեր հասարակությունն էլ այսօր դեռ չունի հնարավորություն՝ հասկանալու արդյո՞ք իրականություն է իրեն մատուցվող նյութը, թե ֆանտաստիկայի ժանրում գրված հերթական ապատեղեկատվությունն է:
Երբ «Վերջապես ու՞ր մնաց Հիպոկրատի երդումը» նյութի հեղինակը, քո՝ «Կարդացե՞լ ես Հիպոկրատի երդումը» հարցին պատասխանում է՝ «չէ, լսել եմ», դա արդեն խոսում է լրագրողի մասնագիտական որակի մասին:
Իր առջև դրած խնդիրներով ԶԼՄ-ն կարող է կամ կործանել, կամ առավել բարձր գիտակցական մակարդակի հասցնել հասարակությանը, սակայն, ցավոք, այսօր մենք ականատես ենք լինում միայն առաջին դեպքին:
Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ խնդիր են փորձում լուծել այդ մարդիկ՝ նման նյութերով: Իրենց խոսքերով՝ փորձում են ազատել հասարակությանը վատ բժշկից, բայց երբ պահանջում ես կոնկրետ անուններ նշել, պատճառաբանում են, որ չեն ուզում վատություն անել բժշկին (չնայած՝ որպես կանոն, նման մարդիկ շատ քիչ են անհանգստանում այն մասին, որ վատություն են անում դիմացինին), արդյունքում՝ վարկաբեկում են մի ամբողջ համակարգի բարի անունը:
Չեմ էլ կարողանում ընդունել, երբ լրագրողը փորձում է օգտվել հիվանդի ու նրա հարազատների ցավից՝ հերթական անգամ «Հիպոկրատի երդումը» հիշեցնելու և դեպքը աղավաղված ներկայացնելու համար:
Եկե՛ք սպանենք բժշկին ամեն անգամ, երբ նա 15 րոպե կուշանա, և մենք ստիպված կլինենք 15 րոպե սպասել նրան՝ առանց գիտակցելու, որ Հիպոկրատի երդումը բժշկին այլմոլորակային չի դարձնում և հնարավոր է, որ նա էլ խնդիրներ ունի:
Եկե՛ք վառենք նրան այն բանի համար, որ գիշերն անքուն հիվանդի կողքին անցկացնելուց հետո, առավոտյան մեզ չի ժպտում:
Եկե՛ք դատենք նրան հանցագործի պես, երբ հազարավոր մարդկանց կյանքը փրկելուց հետո չի կարողացել փրկել մեկին ու ոչ իր մեղքով:
Եկե՛ք զրպարտենք բժշկին, որովհետև «հասարակությունը նման նյութերը կարդում է».... ու կապ չունի, որ մի սիրուն թիվ նյութի տակ տեսնելու համար մենք պատրաստ ենք խաղալ մարդկանց ճակատագրի հետ:
Բայց նաև եկե՛ք պատրաստ լինենք մի օր ապրելու առանց բժիշկների, որովհետև նման կերպ շարունակելու դեպքում մի օր ստիպված ենք լինելու բուժվել՝ մեր լրագրողների՝ «Հիպոկրատի երդումը» շահարկող նյութերով:
11.04.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







