Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Վիթխարի կադրային ներուժ կա Արցախում, հարկավոր է պահպանել ունեցածը և ճիշտ օգտագործել հնարավորությունները» Հարություն Քուշկյան

Վիթխարի կադրային ներուժ կա Արցախում, հարկավոր է պահպանել ունեցածը և ճիշտ օգտագործել հնարավորությունները» Հարություն Քուշկյան

ԼՀՂ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Հադրութի շրջանային բուժմիավորում: Այն վերանորոգվել է 2008 թվականին Հայաստան համահայկական հիմանդրամի աջակցությամբ: Այստեղ ծավալված են թերապևտիկ, վիրաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական և մանկական մահճակալներ: Այս տարվա ընթացքում բուժմիավորումում ծնվել է 34 երեխա:

 

Հադրութի շրջանային բուժմիավորումն ունի շտապօգնության 4 մեքենա, երեքը`գծային, մեկը` վերակենդանացման: Շրջանի գյուղական բնակչությանը սպասարկում են 4 գյուղական բժշկական ամբուլատորիաներ և 26 բուժակ մանկաբարձական կետեր:

 

Շենքային պայմաններին և մատուցվող բուժօգնության ծավալներին ծանոթանալուց հետո նախարար Քուշկյանը տեղում հրավիրված խորհրդակցության ժամանակ բուժմիավորման անձնակազմին ծանոթացրել է իր նախագծերին, նշել, որ լրջագույն ծրագրեր ունի սրտանոթային հիվանդությունների բուժման և կանխարգելման հետ կապված:

 

Նա բարձր է գնահատել բուժանձակազմի պրոֆեսիոնալիզմը և նկատել է, որ վիթխարի կադրային ներուժ կա Արցախում, հարկավոր է պահպանել ունեցածը և ճիշտ օգտագործել հնարավորությունները: Այս ճանապարհով է հնարավոր միայն հասնել կարգախոս դարձած գերնպատակին` «Արցախցին պետք է բուժվի Արցախում»‰:

 

Հարություն Քուշկյանը տվել է հանձնարարականներ մասնագետների վերապատրաստման, տեղում բուժօգնության որակի և մատչելության բարձրացման ուղղությամբ, հորդորել սրտացավ և հետևողական լինել հանձնարարությունների կատարման հարցում, հաջորդ հանդիպումը նշանակել մեկ ամսից, կրկին Հադրութում:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ. Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. ԼՂՀ. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ