Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Զորակոչիկների պատվաստումներն այսուհետ կիրականացվեն զորակոչից 2-3 ամիս առաջ

Զորակոչիկների պատվաստումներն այսուհետ կիրականացվեն զորակոչից 2-3 ամիս առաջ

Առաջիկա ամառային զորակոչից սկսած նորակոչիկների կանխարգելիչ պատվաստումները կիրականացվեն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հիմնարկներում, զորակոչից 2-3 ամիս առաջ։ Դա հնարավորություն կտա հետպատվաստումային շրջանում նրանց առողջական վիճակի նկատմամբ լիարժեք հսկողություն սահմանել։

 

Բացի այդ, զորակոչիկը և նախազորակոչիկը հետպատվաստումային շրջանում կգտնվեն ընտանիքում և չեն ենթարկվի փոփոխվող միջավայրի տարբեր գործոնների ազդեցությանը: Գործընթացը լիարժեք և պատշաճ մակարդակով կազմակերպելու համար ստորագրվել է ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարների համատեղ հրաման, որով հաստատվել է զինակոչիկների և նախազորակոչիկների շրջանում պատվաստումների կատարման կարգը:

 

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:

 

Մինչ այս պատվաստումները կատարվում էին ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական հավաքակայանում ՊՆ մասնագետների կողմից, անմիջապես զորամասեր ուղարկվելուց առաջ: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, առողջապահության նախարարության մասնագետները կցագրված կազմակերպություններում և տեղերում ցուցաբերում են մեթոդագործնական աջակցություն:

 

Վահան Պողոսյանը ներկայացրեց նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական օգնության ու սպասարկման գործընթացը։ Նշեց, որ այն կանոնակարգվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության մի շարք որոշումներով, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. սեպտեմբերի 18-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նախազորակոչային և զորակոչային տարիքի, ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիք ունեցող` ասպիրանտուրան ավարտած, զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիների բժշկական զննման, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ և հիվանդանոցային հետազոտման, բժշկական փորձաքննության ու բուժման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» հրամանով։

 

Տեղամասային զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը հաստատվում են տարածքային ինքնակառավարման մարմինների (ՀՀ մարզպետների և Երևանի քաղաքապետի) կողմից` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բուժհաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին: Նրանց աշխատանքի որակի բարելավման նպատակով Երևանի Պետական բժշկական համալսարանում կազմակերպվում են 35-ժամյա կատարելագործման դասընթացներ: Հանձնաժողովների նախագահները նշանակվում են նախարարի հրամանով։

 

Հիվանդությունների վաղ հայտնաբերման ու բուժման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տեղամաս-տարածքային սկզբունքով իրականացվում է 14-15 տարեկան պատանիների դիսպանսեր հսկողություն նախազորակոչային տարիքի անձանց համար սահմանված բժշկական հետազոտությունների ծավալներով:

 

Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական քննությունն իրականացվում է ըստ զինկոմիսարիատներից ներկայացված անվանացանկի: Հետազոտման արդյունքում լրացվում է «Առողջության անձնագիր»` առողջական վիճակի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր նշումներով։

 

Նախազորակոչային տարիքում առաջնային օղակում պարտադիր լաբորատոր-ախտորոշիչ քննությունները համալրվել են էլեկտրասրտագրումով և որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտությամբ:

 

2014թ. փետրվարին ՀՀ պաշտպանության և ՀՀ առողջապահության նախարարների «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում ռազմաբժշկական ծառայությանն աջակցող հանձնաժողովի կազմավորման, հանձնաժողովի կանոնակարգը, հանձնաժողովի անվանական կազմը հաստատելու մասին» համատեղ հրամանի Հավելված 1-ով հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում ռազմաբժշկական ծառայությանն աջակցող հանձնաժողովի կազմը ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի նախագահությամբ։

 

Յուրաքանչյուր զորակոչի ավարտից հետո ՀՀ առողջապահության նախարարության կողմից ուսումնասիրվում և ամփոփվում է առողջապահական համակարգում զինապարտների բժշկական օգնության և սպասարկման գործընթացը, ՀՀ պաշտպանության և ՀՀ առողջապահության նախարարությունների կողմից հրավիրվում են համատեղ աշխատանքային խորհրդակցություններ ստացիոնար հետազոտություն և բուժում իրականացնող պատասխանատու բժիշկ-մասնագետների հետ զորակոչը վերլուծելու և բոլոր հարցերին պարզաբանում տալու նպատակով:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ