Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՄԻՊ. Ի՞նչ թերացումներ ունի առողջապահության նախարարությունը

ՄԻՊ. Ի՞նչ թերացումներ ունի առողջապահության նախարարությունը

Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հրապարակվել է իր տարեկան զեկույցը 2013 թվականի վերաբերյալ՝ արձանագրելով առողջապահության ոլորտի թերություններն ու դրական զարգացումները:

 

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները.

 

  • Չնայած կառավարության որոշմանը՝ բազմաթիվ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաեւ մինչեւ յոթ տարեկան երեխաները  չեն ստացել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր:
     
  • Դեռեւս չեն սահմանվել բժշկական էթիկայի կանոններ, ինչի հետեւանքով բազմաթիվ դեպքերում բժշկական գաղտնիքը չպահպանող, պացիենտների նկատմամբ անհարգալից վերաբերվող բժիշկները չեն պատժվել:
     
  • Օրենքում դեռեւս բացակայում է «բժշկական սխալ» հասկացությունը, ինչի հետեւանքով հնարավոր չէ օբյեկտիվ գնահատել բժշկի անփութության, սխալ բժշկական միջամտության եւ այլ դեպքերը, ինչպես նաեւ դրանց հնարավոր հետեւանքներ:
     
  • Բավարար չի ֆինանսավորվել սոցիալապես անապահով անպտուղ զույգերի արտամարմնային բեղմավորումը, որը միջինում կազմում է 3500-5000 ԱՄՆ դոլար: Արդյունքում հազարավոր անպտուղ զույգեր զրկվել են երեխա ունենալու հնարավորությունից:
     
  • Մարդու կյանքին սպառնացող «ցրված սկլերոզ» հիվանդությունը դեռեւս չի ներառվել  Կառավարության  որոշման այն հիվանդություններիցանկում, որոնց դեպքում բուժման դեղերը տրվում են անվճար: Արդյունքում նման ծանր հիվանդությամբ տառապող անձանց համար այդ թանկ դեղերը հիմնականում հասանելի չեն լինում:
  • Չեն մշակվել օրենսդրական կարգավորումներ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներիկանխարգելման համար, մինչդեռ այդ խնդիրը կրում է համատարած բնույթ:
     
  • Ցածր վարձատրության եւ ԲՈՒՀ-երում անվճար ուսման քիչ տեղերի հետեւանքով խիստ անբավարար է եղել հոգեբույժների քանակը:
     
  • Մի շարք դեպքերում քաղցկեղով հիվանդ անձանց չի տրամադրվել օրենքով հասանելիք անվճար քիմիոթերապիան:
     
  • Օրենսդրական թերի կարգավորման պատճառով բժիշկները պաշտպանված չեն եղել պացիենտների հոգեբանական ճնշումներից եւ վիրավորանքներից:

 

Արձանագրված դրական զարգացումները

 

  • Էապես կանոնակարգվել եւ հստակեցվել է դեղերի որակի, արդյունավետության եւ անվտանգության նկատմամբ պե¬տական վերահսկողությունը:
     
  • Կապանի ԲԿ-ում եւ Երեւանի քաղաքապետարանի N 9 մանկական պոլիկլինիկայում ստեղծվել են երեխայի զարգացման վերականգնողական կենտրոններ:
     
  • Ազգաբնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու համար տեղադրվել է ռադիոկապ, որը, մասնավորապես, հնարավորություն է տալիս հրատապ դեպքերում ուղիղ կապ հաստատել խոշոր բժշկական կենտրոնների, 1-03 շտապ բուժօգնության ծառայության հետ:
     
  • Նախարարության միջնորդությամբ անվճար վերապատրաստվել Է մոտ 300 բուժաշխատող, որոնց հիմնական մասն են կազմել մարզերում աշխատող բժիշկները:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ