ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
WORLD LIFE EXPECTANCY.COM-ը ներկայացնում է ՀայաստանIՎրաստան առողջության տեսությունը
Առողջությունն անգնահատելի տեղ է զբաղեցնում յուրաքանչյուրիս կյանքում: Այն համարվում է նաև պետության կարևորագույն խնդիրներից մեկը: Այսօր մի շարք երկրներ փորձում են բարելավել իրենց բնակչության առողջական ցուցանիշը` հնարավորինս կրճատելով այդ ոլորտ ուղղված ծախսերը:
Ցանկանալով դյուրացնել այս խնդիրը www.worldlifeexpectancy.com -ը տրամադրում է համաշխարհային առողջության և կյանքի տևողության մասին տվյալներ` մատչելի դարձնելով ինֆորմացիայի ընկալումն անգամ շարքային քաղաքացու համար:
Ազգաբնակչության առողջական մակարդակը պարզելու լավագույն միջոցներից մեկն է դրա համեմատումը տվյալ տարածաշրջանի նմանատիպ տարածք և ժողովրդագրություն ունեցող մեկ այլ պետության բնակչության առողջական տվյալների հետ: Առողջապահության համաշխարհային տեսությունը հրաշալի գործիք է, որը թույլ է տալիս համեմատել ցանկացած երկու երկրների կյանքի տևողության պատմությունն ըստ տարիքի, սեռի և նշում է տվյալ երկրներում մահացության հիմնական 50 պատճառները :
Կայքում օգտագործվում են Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության տվյալները: Հավաստիությունն այն հիմանական պատճառն է, որի շնորհիվ կայքն ունի տարեկան միլիոնավոր այցելուներ, որից 20000 Հայաստանից են: Մեծ համակրանք տածելով Հայաստանի նկատմամբ` www.worldlifeexpectancy.com -ի հիմնադիր Թոմ ԼեԴուքը կազմել է նաև Հայաստանի համար առողջապահության տեսություն՝ համեմատելով Վրաստանի հետ:
«Մենք կարծում ենք, որ համեմատությունը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ շատ հետաքրքիր է, եւ ուզում ենք կիսել մեր ունեցած տվյալները հայ ժողովրդի հետ` այդ իսկ կերպ օգնելով չափել իրենց առողջության աստիճանը»,- ասել է կայքի հիմնադիր ԼեԴուքը:
Հայաստան-Վրաստան առողջապահության տեսության տվյալները վերցված են Համաշխարհային առողջապահական կազմակերպության հրապարակումներից: Այսպես, օրինակ, Հայաստանում կյանքի միջին տևողությունը չափվում է 71.3 միավոր այն դեպքում, երբ Վրաստանում կյանքի միջին տևողությունը 72.1 է, գրեթե մեկ միավոր բարձր, քան Հայաստանում: Մահացության դեպքերն երկու երկրներում յուրաքանչյուր 100 000 մարդու համար ինսուլտ հիվանդության դեպքում չափվում է Հայաստանում 132.5 միավոր, իսկ Վրաստանում՝ 168.5, շաքարախտ հիվանդության դեպքում ՝ 76.3 միավոր Հայաստանում, 12.3` Վրաստանում, թոքերի քաղցկեղից մահացության ցուցանիշով Հայաստանն աշխարհի կտրվածքով 5-րդն է՝ 39.3 միավորով, մինչդեռ Վրաստանում այն 18.6 է: Տվյալների լիարժեք ցանկին ծանոթացեք այստեղ:
Կայքը առաջարկում է նաև ավելի քան 7000 այլ էջեր, որոնք անչափ դյուրին են օգտագործման մեջ և սկզբնաղբյուր են հանդիսանում աշխարհի հեղինակավոր մի շարք կազմակերպությունների համար: “Մեզ հաճելի է հայ ժողովրդի հետ շփումը եւ հուսով ենք, որ նրանք օգտակար կհամարեն մեր կայքը»,-ասել է ԼեԴուքը:
04.04.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







