ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Ծառայությունն իր տեսակի մեջ եզակի է հանրապետությունում». Տիգրան Խուդավերդյան
«Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայությունն իր գործունեության մեկ տասնամյակից ավելի ժամանակահատվածում հասցրել է աչքի ընկնել բարձր մասնագիտացմամբ, եզակի աշխատելաոճով:
Ծառայության առանձնահատկությունների մասին զրուցեցել ենք «Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության ղեկավար Տիգրան Խուդավերդյանի հետ:
– Ամբողջ աշխարհում շտապօգնության ծառայությունը վերաբերում է բնակչության ամենալայն շերտերին: Ինչո՞վ է առանձնանում «Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը:
– «Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը ստեղծվել է 2001 թվականին Փարիզի Հենրի Մոնդոր համալսարանական կլինիկայի հետ համագործակցության արդյունքում: Այն իր տեսակի մեջ եզակի է հանրապետությունում, առաջին մասնավոր շտապօգնության ծառայությունն է, որը գործում է եվրոպական պրոտոկոլներով:
Շտապօգնության ծառայության գլխավոր առանձնահատկություններից ուզում եմ առանձնացնել այն, որ մենք այսօր կանչեր ենք ընդունում ո՛չ միայն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից, այլև Լեռնային Ղարաբաղից, Վրաստանից:

– Իսկ հաջողվո՞ւմ է նման շառավղով տարածության մեջ մատուցել շտապ օգնություն՝ բառի բուն իմաստով:
– Այո, փորձում ենք առավելագույն արդյունավետություն ապահովել, այդ թվում՝ լուծելով նաև ծանր հիվանդների տեղափոխման խնդիրները: Մենք հիմնական շեշտը դնում ենք մարզերի վրա, և հատկապես վերջին շրջանի փորձը ցույց է տալիս՝ մեզ դիմում են ամենածանր դեպքերի ժամանակ: Լինում են նաև դեպքեր, երբ հիվանդի վիճակը չափազանց ծանր է լինում, կյանքի հետ անհամատեղելի, բայց նույնիսկ նման դեպքերում չենք մերժում, գնում ենք, տեղում բացատրում, որ անիմաստ է տեղափոխելը:
– Դա երևի ամենաբարդ նրբությունն է շտապօգնության ծառայության բժշկի աշխատանքում, երբ հիվանդին մահացած կամ վերջին շնչում է հասնում՝ հանդիպելով մեղադրանքների…
– Մեր բժիշկները հատուկ պատրաստված են, բացի այդ, երբ պարզ է դառնում, որ հիվանդի վիճակը շատ ծանր է, հարազատների հետ հոգեբանական աշխատանք է տարվում հեռախոսով՝ հերթապահ աշխատակցի կողմից: Դրա շնորհիվ՝ իրավիճակն անհամեմատ մեղմանում է, սովորաբար հակասության չի հասնում:
– Ձեր ծառայությունն աչքի է ընկնում հատկապես ավտոմեքենաների տեխնիկական զինվածությամբ…
– Այո, նրանք մշտապես փոխվում են, թարմացվում, վերջերս նոր մեքենաներ ձեռք բերեցինք, որոնք հագեցած են անհետաձգելի բուժօգնության և վերակենդանացման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ սկսած դեղորայքից, ի դեպ, ընդգրկում է դեղորայքային ցանկի լայն տեսականի: Ամեն օր հերթապահության են դուրս գալիս երեքական բրիգադներ` ընդհանուր վերակենդանացման, սրտային վերակենդանացման և գծային, ընդհանուր` վիրաբուժական ուղղվածության:
– Որքանո՞վ են մատչելի շտապ օգնության ծառայության գները:
– Ծառայությունն ի սկզբանե եղել է վճարովի: Երևանում կանչի արժեքը հաստատված է` 15 000 դրամ, իսկ մարզերը՝ ըստ գնացուցակի, իհարկե՛, անհրաժեշտության դեպքում կիրառվում են զեղչեր: Նշեմ, որ մեկ տարի է, ինչ սուր ինֆարկտի մարզային կանչերը անվճար ենք սպասարկում:
– Իսկ ի՞նչ սկզբունքով եք ընտրում մասնագետներին:
– Ծառայության աշխատակազմում ընդգրկված բոլոր մասնագետները մեր կենտրոնի բժիշկներն են` վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներից, անհրաժեշտության դեպքում բրիգատներում ներգրավվում են նաև նեղ մասնագետները, շտապօգնության կազմակերպման համար առանձնացված մասնագետներ չունենք: Ընդգրկվում են հատկապես երիտասարդ և փորձառու կադրերը:
03.04.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







