ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ուշադրության կենտրոնում՝ ծառայությունների որակի բարելավումը
«Գյուղական բնակավայրերի 265 բժշկական ամբուլատորիաներում ընտանեկան բժշկի ինստիտուտը կայացել և արդյունավետորեն աշխատում է։ Ցավոք, նույն արդյունքները չունենք քաղաքային պոլիկլինիկաներում։
Մեծաթիվ մասնագետներ պետական հատուկ ծրագրերով վերապատրաստվել և ընտանեկան բժշկի որակավորում են ստացել, բայց շարունակում են աշխատել որպես տեղամասային բժիշկներ։ Փաստորեն, կադրային այդ մեծ ներուժը նպատակին չի ծառայում»,-խնդիրը բարձրացնելով գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ` Դերենիկ Դումանյանը հանձնարարականներ տվեց։
Ընտանեկան բժիշկների գործառույթների ներդրումը նպատակահարմար գտնվեց սկսել մարզային այն բուժհաստատություններում, որտեղ պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները միևնույն կառուցվածքում են։ Դա հնարավորություն կտա նեղ մասնագետներին աշխատանքով ապահովել կից հիվանդանոցներում։ Իսկ այն խորհդատվությունները, որոնք չեն իրականացվի ընտանեկան բժշկի կողմից` կկազմակերպվեն հիվանդանոցային պայմաններում։ Միաժամանակ խնդիր դրվեց աշխատանքներ տանել ընտանեկան բժիշկներին որոշակի դեղերով ապահովելու ուղղությամբ։
«Այս քայլով մենք միանգամից մի շարք խնդիրների լուծում կտանք։ Մարդիկ շատ դեպքերում շտապօգնության ծառայությանն են դիմում, որպեսզի իրենց անհանգստացնող վիճակին համապատասխան անհրաժեշտ հաբ տրամադրվի կամ ներարկում կատարվի։ Իսկ եթե իմանան, որ նույնը կանի ընտանեկան բժիշկը՝ այցելուներին տեղում առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելով, ապա առաջնային օղակը չեն շրջանցի։ Միաժամանակ որոշակիորեն կթեթևացնենք մեր ազգաբնակչության առաջին անհաժեշտության դեղամիջոցների ձեռքբերման հոգսը»,- կարևորելով գաղափարը՝ շեշտեց նախարարը։ Որոշվեց հարցի առավել հանգամանալից քննարկում կազմակերպել, ապա ծրագիր մշակել։
Դերենիկ Դումանյանը հանձնարարականներ տվեց հանրապետությունում առկա բժիշկների հաշվառում կատարելու, ինչպես մասնագետների որակավորման, այնպես էլ բժշկական ծառայությունների ու բուժհիմնարկների հավատարմագրում կազմակերպելու ուղղությամբ։ Դրանք բժշկական ծառայությունների որակի բարելավման, մասնագետների խրախուսման լուրջ խթան կարող են հանդիսանալ։
Նշվեց, որ արդեն աշխատանքներ են տարվում Երևանում առկա վնասվածքաբանական ծառայությունների ծանրաբեռնվածությունը, մասնագետներով ու անհարժեշտ սարքավորումներով հագեցվածությունն ուսումնասիրելու ուղղությամբ։
Նախարարին զեկուցվեց նաև փետրվար-մարտին դեղերի գների նկատմամբ իրականացված մշտադիտարկման արդյունքները` ինչի առթիվ հանձնարարվեց առավել համապարփակ վերլուծություններ կատարել։
Ամփոփելով Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի երրորդ շաբաթվա արդյունքները` որոշվեց բովանդակային վերլուծություններ և ծրագրային մոտեցումներ մշակել վերջնական ամփոփման արդյունքներով։
01.04.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







