Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Շնչառական վարակների և թոքաբորբերի դեպքերը նախորդ տարվա համեմատ ՀՀ-ում կրկնակի նվազել են

Շնչառական վարակների և թոքաբորբերի դեպքերը նախորդ տարվա համեմատ ՀՀ-ում կրկնակի նվազել են

2014 թվականի 11 շաբաթների ընթացքում  ՀՀ-ում գրանցվել է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության նվազում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի:

 

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` եվրոպական տարածաշրջանում ևս դիտվում է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նվազում: Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Սակայն դիտվում է 0-2 տարեկան երեխաների դիմելիության աճ է: Իսկ վերջինս, ըստ բանախոսի, պայմանավորված է ծնողների անհարկի խուճապով:

 

Շնչառական վարակների և թոքաբորբերի դեպքերը նախորդ տարվա համեմատ ՀՀ-ում կրկնակի նվազել ենԻրականացված ամբուլատոր և ստացիոնար հետազոտությունները վկայում են, որ ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառվում է գրիպի Ա տեսակը: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում նշված քանակակազմում շրջանառվում են  ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ: Ներկայումս ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում:   

 

ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա ԹորոսյանԵրևանում ստացիոնար բժշկական կենտրոնների հիվանդներով ծանրաբեռնվածությունը, ըստ բանախոսի, պայմանավորված է ավելորդ խուճապով: «Նախարարը բոլոր մանկական ստացիոնարներին հանձնարարական է տվել, որ ոչ մի դիմողի չմերժեն: Ընդունվում են բոլոր երեխաներն անխտիր, ում ծնողները ցանկանում են, որպեսզի երեխան ստացիոնարում բուժում ստանա: Շատ հաճախ իրականում կարիք չկա, որ երեխան ստացիոնար բուժում ստանա, սակայն ծնողը պնդում է: Հատկապես շաբաթ-կիրակի օրերին է դիմելիությունը մեծանում, քանի որ շատերը դեռ չգիտեն, որ Երևանի պոլիկլինիկաներում շաբաթ օրերին հերթապահություն է սահմանված, որի նպատակը հենց ստացիոնարների աշխատանքը թեթևացնելն է»,-նշեց Լիանա Թորոսյանը:

 

Համաձայն Շտապբուժօգնություն ՓԲԸ օպերատիվ տվյալների` նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով պայմանավորված կանչերը` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի: 

 

Լիանա Թորոսյանը տեղեկացրեց, որ մեր երկրում շնչառական վիրուսների սեզոնը սկսվում  հոկտեմբերից և տևում է մինչև ապրիլի վերջը: Բանախոսը  կոչ արեց ազգաբնակչությանը` հագնվել սեզոնին համապատասխան, որպեսզի չխթանեն վիրուսի տարածմանը: Իսկ մինչև ստացիոնար բուժման դիմելը, Լիանա Թորոսյանը հատկապես ծնողներին կոչ է անում խուճապի չմատնվել և օգտվել առաջնային բժշկական ծառայությունից: 

 

Շնչառական վարակների և թոքաբորբերի դեպքերը նախորդ տարվա համեմատ ՀՀ-ում կրկնակի նվազել են

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նելլի Ղարիբյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ