ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Կանանց առողջության պահպանման միամսյակ. դիմելիությունը եռապատկվել է
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի երկրորդ շաբաթում Երևանի պոլիկլինիկաներում կազմակերպված «բաց դռների օրերի» ընթացքում դիմել է 10 975 կին (առաջին շաբաթվա ընթացքում` 3786)։
Դիմողներից 4222-ին տրվել է մասնագիտական խորհրդատվություն, 3944-ը ենթարկվել է առաջնակի զննման, 3873 կին հետազոտվել է, 3365-ին նշանակվել է բուժում, 1156-ն ուղեգրվել է մասնագիտացված բժշկական կենտրոն, որտեղ նեղ մասնագիտական խորհրդատվություն է տրամադրվել 1844-ին, հետազոտվել է 832-ը, 133 կին ստացել է կոնսերվատիվ բուժում, 361-ը վիրահատվել է (հիմնականում` գինեկոլոգիական, ուռուցքաբանական և աչքի հիվանդություններ):
Միամսյակի շրջանակներում նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով Երևանի առաջատար կլինիկաները մարտի 17-ից մինչև մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում արտագնա «բաց դռների» օրեր են կազմակերպել Շիրակի և Տավուշի մարզերում։
Շիրակի մարզում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի» բժշկական կենտրոնների և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն ընդունել են 309 կնոջ, խորհրդատվություն է տրամադրվել 145-ին, առաջնային զննման է ենթարկվել 309-ը, հետազոտվել է 112-ը, բուժօգնություն է ստացել 52-ը, իսկ 28 այցելու ուղեգրվել է Երևանի բժշկական կազմակերպություններ:
Տավուշի մարզ մեկնած «Էրեբունի» բժշկական կենտրոնի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներին դիմել է 718 կին, որից Երևանի բժշկական կազմակերպություններ է ուղեգրվել 52-ը։
«Բաց դռների օրերը» շարունակվել են Սյունիքի մարզում: Նախորդ շաբաթվա 555-ից բացի դիմել է ևս 162 կին: Ընդհանուր 717 կնոջից հետազոտվել է 239-ը: Տեղում բժշկական օգնություն է ստացել 22-ը, Երևանի մասնագիտացված կենտրոններ է ուղեգրվել 58-ը:
Միամսյակի սկզբից, ընդհանուր առմամբ, հանրապետությունում դիմել է 18 451 կին։ Ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում բուժօգնություն է ցուցաբերվել 2 500 կնոջ։
24.03.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







