Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Մշակվում է «Ճանապարհային անվտանգությունն աշխարհում» 3-րդ զեկույցը

Մշակվում է  «Ճանապարհային անվտանգությունն աշխարհում»  3-րդ զեկույցը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  անդամ երկրների մասնակցությամբ ընթանում են «Ճանապարհային անվտանգությունն աշխարհում» 3-րդ զեկույցի մշակման աշխատանքները, որոնք համակարգվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

 

Աշխատանքներին մասնակից շահագրգիռ պետական կառավարման մարմինները և հասարակական կազմակերպությունները հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ քննարկեցին ներկայացված տվյալները, որի արդյունքում հարցաշարի վերջնական տարբերակը հավանության արժանացավ:

 

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրի համակարգող Հենրիկ Խաչատրյանի գնահատմամբ` այս տարի աշխատանքները բավականին արդյունավետ են իրականացվել, ինչը թույլ է տվել բոլոր միջոցառումներն ավարտել սահմանված ժամկետներից շուտ: Դրա շնորհիվ  վերջնական զեկույցը ԱՀԿ կներկայացվի մինչև մայիս:

  

 

 

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ