Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

«Արցախցին պետք է բուժվի Արցախում». Հարություն Քուշկյան

«Արցախցին պետք է բուժվի Արցախում». Հարություն Քուշկյան

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պաշտոնավարման 7 օրերի ընթացքում այցելել է 11 բուժհաստատություն: «Աշխատելու ենք գիշեր-ցերեկ, ապահովելու ենք ոլորտի զարգացումը»‰,- Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում վստահեցրել է նախարար Քուշկյանը:

 

Ծանոթանալով Կանանց կոնսուլտացիայի, ծնարանի և վիրահատարանի պայմաններին` նա շեշտել է դրանց բարելավման անհրաժեշտությունը:

 

Մոր և մանկան առողջության պահպանումը սահմանելով գերակա ուղղություն, գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ սկսելու են Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումից: Այն բարենպաստ միջավայր կստեղծի ծնելիության աճի, մայրական մահացության նվազեցման համար:

 

Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կենտրոնն ունի կանանց առողջության ապահովման համար անհրաժեշտ սարքավորումների պակաս: Քուշկյանը կարևորել է լապարասկոպիկ ուղղության զարգացումը, հին սարքավորումը կփոխարինվի նորով:

 

Նախարարը շրջել է հիվանդասենյակներով, զրուցել ծննդկանների հետ, վստահեցրել, որ ամեն ծննդկանի համար անձամբ է պատասխանատվություն կրում:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. ԼՂՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ