Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հակամարտությունների հաղթահարումը եվրոպացի երիտասարդների քննարկման առանցքում

Հակամարտությունների հաղթահարումը եվրոպացի երիտասարդների քննարկման առանցքում

Մարդկության առաջացմանն ու զարգացմանը զուգընթաց ի հայտ են եկել և զարգացել հակամարտություններն ու վեճերը: Հաշվի առնելով հակասության փոխակերպման և խաղաղության կառուցման խնդիրները` պետք է ավելի ընդգրկուն դարձնել երիտասարդական աշխատանքը, քանի որ հակամարտությունների թիրախում առաջինը հայնտվում են երիտասարդները: 

 

Մարտի 12-ից 20-ը «Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» (SYW) հասարակական կազմակերպությունը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ Եվրամիության “Youth in Action” ծրագրի շրջանակում Երևանում  իրականացրեց  “Youth Work – Revised for Conflict Transformation” ուսուցողական դասընթացը, որին մասնակցեցին  Բելառուսի, Բուլղարիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հունգարիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Հայաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Հակամարտությունների հաղթահարումը եվրոպացի երիտասարդների քննարկման առանցքում«Youth Work – Revised for Conflict Transformation» ծրագիրն այն եզակի նախաձեռնություններից է, որը  ոչ միայն ծառայեց գիտելիքի պաշար ստանալուն, այլև նպաստեց, որ երիտասարդներն իրենց մասնակցությամբ փորձեն հաղթահարել առկա խնդիրներն ու   խոչընդոտները»,- նշեց ծրագրի համակարգող Մարիամ Սահակյանը: 

 

Ծրագրի նախնական փուլում պատվիրակներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր երկրի հասարակությանը բնորոշ կոնֆլիկտները, դրանց առաջացման նախահիմքերն ու դրդապատճառները, լուծման մեխանիզմները, ինչպես նաև հակասությունների դեպքում երիտասարդների մասնակցության աստիճանը:

 

Հակամարտությունների հաղթահարումը եվրոպացի երիտասարդների քննարկման առանցքում«Աշխարհում ամեն օր տեղի են ունենում շրջադարձային  փոփոխություններ, որոնց արդյունքում միմյանց  են բախվում տարբեր դատողություններ և շահեր ունեցող հասարակական խմբեր. Ուկրաինան` վառ օրինակ: Նման պայմաններում շատ կարևոր է երիտասարդության դերն ու ներգրավվածությունը այս կոնֆլիկտների հաղթահարման գործում»,-նկատում է Թուրքիայի ներկայացուցիչ պորտուգալացի Տանյան,- «իսկ  ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կարող եմ ասել, որ լսել եմ Հայոց ցեղասպանության մասին և  հուշահամալիր այցելելու ցանկություն ունեմ: Գիտեմ նաև, որ Նոյն իր տապանով հանգրվանել է Արարատ լեռան վրա, որը, ինչպես ինձ հայտնի է, Հայաստանի սուրբ խորհրդանիշերից մեկն է»:

 

Ծրագրի ավարտին մասնակիցները փոքրիկ գրառումների միջոցով իրենց շնորհակալությունը հայտնեցին օգտակար գիտելիքների, լավ հիշողությունների և նոր ընկերներ ձեռք բերելու համար և հեռացան Հայաստանից «ձեռք բերելով գիտելիքներ աշխարհի ամենահին քաղաքակրթություն ունեցող օրրանի մասին»:

Սկզբնաղբյուր. Armenian PR
Լուսանկարը. Armenian PR
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ