ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ Առողջապահության նախարարություն. ամփոփվեցին կատարված աշխատանքները
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ քննարկվեց «Բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների» իրականացման ընթացքը։
Ըստ առանձին ոլորտների ամփոփվեցին կատարված աշխատանքները, ներկայացվեցին նախարարի հանձնարարությամբ վերլուծությունների հիման վրա մշակված ծրագրերը։ Արձանագրվեց, որ բոլոր ուղղություններով աշխատանքներն ընթանում են հաստատված ժամանակացույցով։
Դերենիկ Դումանյանը նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին մի շարք հանձնարարականներ տվեց։ Մասնավորապես, բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հանձնարարեց աշխատանքները սկսել 3-4 մասնագիտությունների գծով` կիրառելով Երևան-մարզ հեռուստաբժշկության հնարավորությունները։ Այնուհետև, վերլուծելով արդյունքները, ընդգրկել ավելի շատ մասնագիտություններ։
Նախարարը հանձնարարեց հստակ սահմանված ցուցանիշների հիման վրա առողջապահական հիմնարկների վարկանշային մակարդակների սահմանման գործընթացն իրականացնել ըստ փուլերի` առաջնահերթությունը տալով դեղատներին և ստոմատոլոգիական կլինիկաներին։
«Դա լուրջ խթան կդառնա ծառայությունների որակը բարելավելու, մրցակցային առողջ դաշտ ստեղծելու գործում»,-ասաց նախարարը։
Դերենիկ Դումանյանն առաջարկեց բուժաշխատողների արդեն մշակված էթիկական կոդեքսն ուղարկել մասնագիտական ասոցիացիաների քննարկմանը։
Նախարարը մեծապես կարևորեց տնային տնտեսություններում իրականացվող հետազոտության ընդլայնումն ու դրա շրջանակներում կոռուպցիոն ռիսկեր պարունակող հնարավոր պատճառների և հետևանքների վերլուծությունը` նպատակակետ սահմանելով «գրպանից դուրս» ծախսերի առավել տարանջատումը և բնակչության շրջանում կոռուպցիայի ընկալման գնահատումը։
«Առողջապահության ազգային ինստիտուտը միջազգային մեթոդաբանությամբ կազմեց 2012 թվականի «Ազգային հաշիվները»։ 2014-ի հունվարից մենք համակարգված միջոցառումներ ենք իրականացնում ոլորտում ստվերային վճարումների կանխման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ 2013-ի «Ազգային հաշիվները» կլինեն ելակետային այն տվյալները, որի հետ համեմատականը ցույց կտա կատարված միջոցառումների արդյունավետությունը»,-ընդգծեց Դերենիկ Դումանյանը։
Քննարկվեցին նաև ռեֆերենս լաբորատորիայի ստեղծման, պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային բուժօգնություն ստացած քաղաքացիների բավարարվածության թերթիկների, անկանխիկ վճարումների ներդրման մեխանիզմները և մի շարք այլ հարցեր։
20.03.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







