Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Բաշխվել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը

Բաշխվել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը

ՀՀ առողջապահության նախարարությունը 2014 թվականի մարտի 6-ին հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։

 

Նախարարի կողմից հաստատված հրամաններով Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով: 

 

Այդպիսով, շաքարային դիաբետով հիվանդները կապահովվեն անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով և հակադիաբետիկ հաբերով։ Հիշեցնենք, որ բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները և հակադիաբետիկ հաբերը պետք է ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։ 

 

Նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում հաշվառված  շաքարային դիաբետով հիվանդներին, մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով, հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել ՀՀ ԱՆ «Թեժ գիծ» ծառայություն` 010-52-88-72 հեռախոսահամարով։ 

 

 

 

 

 

 

 

 

 

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. xn----8sbaracqvvbzhyed.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ