ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայաստանում հինգ տարեկանից ցածր տարիքի երեխաների 19%-ը «թերաճ» է
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) եւ ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամը փետրվարի 12-ին ստորագրեցին երկամյա ծրագրի համագործակցության համաձայնագիր, որը կօգնի բարելավել Հայաստանի 0-5 տարեկան երեխաների առողջությունն ու սնուցումը:
Վերջին Ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտությունը (ԺԱՀՀ) Հայաստանի երեխաների սնուցման կարգավիճակի վատթարացման միտում բացահայտեց: Համաձայն ԺԱՀՀ-ի` հինգ տարեկանից ցածր տարիքի երեխաների 19%-ը «թերաճ» է մայրերի կողմից սխալ կերակրման սովորույթների պատճառով: Նորածինների եւ փոքր երեխաների առողջությունը կախված է լավ սնուցումից: Թերսնուցումը ավելացնում է ինֆեկցիոն հիվանդույթուններից մահացության վտանգը, ինչպես նաեւ խաթարում է ֆիզիկական եւ մտավոր զարգացումը:
Հանրային առողջության այս խնդրին առճակատելու համար ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամը կաշխատի ՀՀ Առողջապահության նախարարության եւ Ուորլդ Վիժն կազմակերպության հետ` Հայաստանին օժանդակելով երկրում մոր եւ մանկան առողջության հարցերի շուրջ: Հատկապես կարեւորվելու են նորածինների եւ փոքր երեխաների սնուցումը, ինչպես նաեւ վիտամինների եւ հանքային նյութերի անբավարարության կանխարգելումը երեխաների սննդակարգում: Ծրագիրը կերակրման ճիշտ գործելակերպի վերաբերյալ կրթություն կապահովի եւ տեղական բուժհաստատություններին կաջակցի ամբողջ երկրում, ներառյալ գյուղական բնակավայրերում, երեխաների առողջության եւ սնուցման հետ կապված որակյալ ծառայություններ տրամադրել:
Գործընկերները նաեւ կանդրադառնան համայնքային, մարզային եւ ազգային մակարդակով սնուցման մոնիտորինգի եւ գնահատման համակարգին, ինչպես նաեւ կաշխատեն բարելավել ընտանիքի եւ համայնքի իրազեկությունը երեխաների խնամքի, սնուցման գործելակերպի, երեխաների աճի եւ զարգացման վերաբերյալ` սնուցմանն առնչվող խնդիրների վաղ բացահայտումը դյուրին դարձնելու համար:
Այս նախաձեռնությունը սուր թերսնուցման կանխարգելմանն ու բուժմանն ուղղված համապարփակ ծրագրի մաս է հանդիսանում: Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց եւ երեխաների թերսնուցումը երեխայի առաջին 1000 օրերի ընթացքում, որը ներառում է հղիությունն ու կյանքի առաջին երկու տարիները: Առաջին 1000 օրվա ընթացքում պատշաճ սնուցումը հսկայական ազդեցություն կարող է ունենալ երեխայի աճի եւ ուսման կարողությունների վրա: Այն նաեւ կարող է խորը ազդեցություն թողնել համայնքների եւ երկրների երկարաժամկետ առողջության, կայունության եւ զարգացման վրա:
04.03.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







