Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայաստանը պատրաստվում է ԱՊՀ երկրների հետ միասին ընդգրկվել հեռուստաբժշկության ցանցում

Հայաստանը պատրաստվում է ԱՊՀ երկրների հետ միասին ընդգրկվել հեռուստաբժշկության ցանցում

Հայաստանը պատրաստվում է ԱՊՀ երկրների հետ միասին ընդգրկվել հեռուստաբժշկության ցանցում: Համապատասխան միջպետական համաձայնագրի նախագիծը Հայաստանի խորհրդարանում ներկայացրել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

 

Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է հեռուստահաղորդակցության ցանցերին տվյալների փոխանցման միասնական արձանագրություն: «Այդ դեպքում Հայաստանի բուժհաստատությունները կկարողանան կապեր հաստատել արտասահմանի իրենց գործընկերների հետ: Կապի հասանելիությունը կհեշտացնի փորձի ու կոսիլիումների փոխանակումը, իսկ հիվանդներին հնարավորություն կտա լրացուցիչ ծառայություններից օգտվել, օրինակ հեռակա ախտորոշում օտար երկրների բուժհաստատություններում»,-ասել է Խաչատրյանը:

 

Նշենք, որ Հայաստանում արդեն մի քանի պիլոտային նախագծեր են իրականացվել հեռուստաբժշկության ոլորտում: «Միասնական արձանագրությունը թույլ կտա նույնականացնել նախկին նախագծերը եւ վստահելի հիմք կդառնա դրանց համար»,-ասել է Խաչատրյանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. presidentmed.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ