ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ուլտրաձայնային հետազոտության բաժանմունքը համալրվել է նոր սերնդի սարքերով
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ուլտրաձայնային հետազոտության բաժանմունքը համալրվել է 2013թ. արտադրության նոր՝ ժամանակակից սարքերով (Siemens Acuson X 700), որոնք մեզ հետ զրույցում ներկայացրեց բաժանմունքի վարիչ Սուրեն Պետրոսյանը:
− Բժիշկ Պետրոսյան, ի՞նչ սարքեր են, ի՞նչ հնարավորություններ ունեն:
− Նորագույն սարքերը հնարավորություն են տալիս լավագույն կերպով հետազոտել և՛ ներքին օրգանները, և՛ մակերեսային փոքր օրգանները՝ կրծքագեղձ, տղամարդկանց արտաքին սեռական օրգաններ և այլն… Սա այն է, ինչն արդեն հրատապ է արդի բժշկությանը:
− Եթե համեմատենք բաժանմունքի ունեցած նախկին սարքավորումների հետ, որո՞նք են ակնհայտ առավելությունները:

− Առաջին հերթին՝ որքան նոր սերնդի է սարքավորում, այնքան շատ առավելություններ է ունենում, քանի որ ինժեներներն աշխատում են, որ պատկերներն ավելի հստակ, որակյալ ստացվեն: Որակյալ պատկերը հնարավորություն է տալիս ավելի հեշտ տարբերել նորման ախտաբանությունից, պարզորեն տեսնել՝ ինչ է կատարվում օրգանի ներսում, քանի որ հստակ տեսանելի են դառնում օրգանի, հյուսվածքի մինչև իսկ միկրոանոթավորումը: Այս ամենը նպաստում են ճշգրիտ ախտորոշմանը և հիվանդությունն ամենավաղ փուլերում հայտնաբերելուն:
Նոր սերնդի սարքավորումները տալիս են 3D, 4D հետազոտություն անելու հնարավորություն:
− Արդեն փորձարկե՞լ եք: Ինչպիսի՞ն են արդյունքները:
− Այո’: Շնորհիվ լավ տեսանելիության՝ հետազոտությունն ավելի հեշտ ու արդյունավետ է դարձել: Այս սարքավորումով աշխատելն առավելություններ է ստեղծում թե՛ բժշկի, թե՛ հիվանդի համար. կրճատվում է հետազոտության ժամանակը, օգնում բուժօգնության որակի բարձրացմանը, նպաստում արդյունավետ բուժման կազմակերպմանը:
− Բացի Հայաստանից, տարածաշրջանում որևէ այլ տեղ կա՞ այս սարքավորումներից:
− Հաստատ ասել չեմ կարող, հնարավոր է՝ ո՛չ: Այս սարքավորումը ո՛չ միայն Հայաստանի համար է նորություն. այն նորագույն մոդել է ամբողջ աշխարհում: Եվրոպայում ևս նոր-նոր սկսել են օգտագործել նմանատիպ սարքավորումները:

− Մասնագետների վերապատրաստում պահանջվե՞լ է:
− Մեր մասնագետներն արդեն իսկ ունեին բավական մեծ փորձ նմանատիպ սարքավորումներով աշխատելու, բայց, իհարկե, ժամանակ առ ժամանակ մենք գնում ենք վերապատրաստումների, մասնակցում միջազգային կոնֆերանսների, որոնք թույլ են տալիս ձեռք բերել արդիական տեխնոլոգիային համահունչ համապատասխան հմտություններ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնը միշտ էլ աչքի է ընկել իր լավագույն մասնագետներով և արդի սարքավորումներով: Դրա մասին է խոսում մեր պացիենտների թիվը:
05.03.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







