ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նորագույն սարքավորումներ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքում
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական վիրաբուժության բաժանմունքը ձեռք է բերել նոր սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանում վիրահատություններ իրականացնել՝ եվրոպական բարձրագույն չափանիշներին համապատասխան:
Սարքավորումների հնարավորությունների մասին զրուցեցինք Ուրոլոգիական բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մանուկյանի հետ:
– Սարքավորումներից մեկը հզորագույն հնարավորություններով լազեր է. ավելի մանրամասն կներկայացնե՞ք այն:
– «Էրեբունի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել նոր սարքավորումներ, որոնցից մեկն, այո, նորագույն՝ 2013 թվականի արտադրության, ուրոլոգիական լազերն է (Mega Pulse,Richard Wolf), որը շատ լուրջ, հզոր սարք է, ավելի արդյունավետը Հայաստանում չկա: Առհասարակ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի քաղաքականությունն է՝ չգնել օգտագործված սարքավորումներ, քանի որ այն չի կարող նույնքան արդյունավետ լինել: Մենք փորձում ենք Հայաստանում ցույց տալ եվրոպական չափանիշներին համապատասխան բուժօգնություն, և այս լազերի ձեռք բերումն այդ առումով ևս մի քայլ առաջ է:
– Որո՞նք են ուրոլոգիական լազերի գլխավոր առավելությունները:
– Բավական մեծ հնարավորություններ ունի լազերը: Նրա աշխատանքն ապահովում է երկու հիմնական ուղղություն՝ հյուսվածք կտրել և քարը փոշիացնել: Այս երկու հնարավորությունները մեզ թույլ են տալիս լուծումներ տալ բազմաթիվ խնդիրների: Օրինակ՝ հնարավոր է փշրել ցանկացած չափի ու տեսակի քար, և հետաքրքիր է հատկապես այն, որ լազերը ոչ թե մասերի է բաժանում քարը, այլ պարզապես փոշիացնում է: Լազերի օգնությամբ շատ հեշտությամբ կտրում-ազատվում ենք ցանկացած նորագոյացությունից. անարյուն կտրում է հյուսվածքը: Սարքը թույլ է տալիս նաև կտրվածքից հետո շատ արդյունավետ կպցնել հյուսվածքները: Այն կարող է կիրառվել նաև այլ ոլորտներում՝ սկսած մաշկային հիվանդություններից մինչև քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ:
– Ըստ Ձեզ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում այս սարքի առկայությունը հիվանդների նոր հո՞սք կապահովի:
– Այս պահին բավական մեծ հոսք ունենք. ավելի շատ հիվանդներ ընդունելու խնդիր չկա: Մինչ այդ էլ բաժանմունքը հագեցած էր լավագույն սարքավորումներով, լազերային սարքով համալրելը թույլ կտա ավելի բարձրորակ բուժում իրականացնել: Օրինակ՝ եթե հիվանդը վիրահատությունից հետո հիվանդանոցում պետք է անցկացներ չորս օր, այսուհետ կանցկացնի ընդամենը մեկ օր, կնվազի վիրահատական տրավման, վիրահատությունից հետո ցավերն ավելիք քիչ կլինեն կամ ընդհանրապես չեն լինի:
– Նորագույն սարքավորումների ձեռք բերումը փոփոխություններ կմտցնի՞ ծառայությունների գնացուցակում:
– Գրեթե չեն ազդել գնացուցակի վրա: Մեր ղեկավարի նպատակն է՝ հիվանդին ավելի որակյալ օգնություն ցույց տալու հնարավորություն ստեղծել:
– Կարծում եմ՝ նորագույն լազերը բարձրացնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գրավչությունը ո՛չ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում:
– Չնայած Վրաստանում նույնպես զարգացած է ուրոլոգիան, սակայն շատ պացիենտներ կունենանք այնտեղից, քանի որ միշտ էլ դիմել են մեզ՝ հատկապես հայաբնակ շրջաններից:
– Որո՞նք են մյուս սարքավորումները:
– Լազերից բացի, ստացել ենք առ այսօր Հայաստանում գոյություն չունեցող ևս մի գործիք՝ փափուկ ուրեթերոռենոսկոպ (Cobra, Richard Wolf), որը թույլ է տալիս հետազոտել միզուղիների ցանկացած հատված: Նախկինում միայն երազել կարելի էր նման գործիքի մասին: Այս գործիքի օգնությամբ առանց կտրվածքի կարելի է հետազոտել և բուժել միզուղիների ցանկացած տեղակայման քարեր և գոյացություններ:
Ստացել ենք նաև 2013 թվականի նորամուծություններից ևս մեկ սարքավորում՝ լապարոսկոպ: Կարող եմ ասել՝ այժմ մեր վիրահատարանում կա այն ամենը, ինչ կարելի է տեսնել եվրոպական կլինիկաներում: Այդ փաստն ուրախացնող է, քանի որ թույլ կտա ստանալ լավագույն բուժական արդյունք:
– Բոլոր սարքավորումներն արդեն փորձարկե՞լ եք:
– Այո, արդեն աշխատում ենք, և ունենք լավ արդյունքներով առաջին վիրահատվածները: Կիրառում ենք նույնիսկ այնպիսի դեպքերում, որ նախկինում չէինք էլ կարող պատկերացնել: Առջևում բազմաթիվ ծրագրեր կան դեռ:
04.03.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







