Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Շարունակական մասնագիտական զարգացում: Նոր մարտահրավերներ

Շարունակական մասնագիտական զարգացում: Նոր մարտահրավերներ

«Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ»  ծրագիրը  մեկ տասնամյակից  ավելի պատմություն ունի Հայաստանում: 2003 թվականից սկսած այն ավելի սերտորեն սկսեց առնչվել Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ առողջապահական ծրագրերին:

 

Նախ՝ 2003թ. ՀՕՖ-ի Բժշկական Շրջանավարտների Միությունը /ԲՇՄ/ ստանձնեց Հայաստանում ծրագրի համակարգումը, ապա 2005 թվականին սկսեց  շարունակական բժշկական կրթության ծրագիր ՀՀ մարզերում և ԼՂՀ ում աշխատող բժիշկների համար՝ որտեղ Զալցբուրգյան ծրագրի մասնակից առաջատար մասնագետները կամավոր հանդես եկան որպես վերապատրաստման ղեկավարներ:

 

2014 թ. փետրվարին «Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ» ծրագրի կազմակերպիչները առաջին անգամ նախաձեռնել էին դասընթաց՝ նվիրված առողջապահության ղեկավարմանը: Դասընթացը յուրահատուկ հնարավորություն էր մասնակիցների համար ներկայացնելու իրենց կողմից իրականացվող այնպիսի ծրագրեր, որոնք օրինակ միտված են ինչ որ բան փոխելու, նորացնելու, բարելավելու, զարգացնելու:

 

Շարունակական մասնագիտական զարգացում: Նոր մարտահրավերներ

 

Հայաստնից դասընթացին մասնակցող Գևորգ Յաղջյանը /ՀՀ Ազգային Մրցունակության Հիմնադրամ, ՀՕՖ ԲՇՄ/ և Համբարձում Սիմոնյանը /ՀՕՖ/ առիթ ունեցան ներկայացնելու նմանատիպ ծրագրեր,  համապատասխանաբար՝  ռադիացիոն բժշկության ներդրումը ՀՀ-ում և ՇԲԿ ծրագիր ու արդյունքների որակական գնահատումը:

 

Դասընթացի ընթացքում առաջնորդության և աշխատանքի կազմակերպման վերաբերյալ ստացած գիտելիքները ավելի շատ թվով գործընկերների տալուն և բազմապատիկ արդյունք ստանալուն էր միտված ՀՕՖ-ում  կազմակերպված հանդիպումը: Հանդիպման ընթացքում Գևորգ Յաղջյանի կողմից ներկաներին՝ ՀՕՖ-ի ՇԲԿ ծրագրի վերապատրաստման ղեկավարներ, ՀՕՖ-ի ԲՇՄ անդամներ, ներկայացվեցին դասընթացի հիմնական դրույթները, իսկ դասընթացը ամբողջությամ զետեղված լազերային սկավառակների վրա դրամադրվեց մասնակիցներին՝ այն ավելի խորը ուսումնասիրելու համար:

Սկզբնաղբյուր. Հայ օգնության ֆոնդ
Լուսանկարը. Հայ օգնության ֆոնդ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ