ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հնարավոր կլինի խուսափել սրտի ստենտավորումից: Սրտանոթային համակարգի հետազոտման նոր մեթոդը ներկայացվեց Էրեբունի բժշկական կենտրոնում
Փետրվարի 14-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն էր այցելել ST. JUDE ամերիկյան բժշկական կազմակերպության տնօրեն Դիրք Տրուշոն: Այցի նպատակի մասին զրուցեցինք դոկտոր Տրուշոյի հետ:
– Պարոն Տրուշո, ո՞րն է Ձեր` Հայաստան այցի նպատակը: Ի՞նչ եք ներկայացնելու հայ մասնագետներին:
– Այցիս հիմնական նպատակը սրտանոթային համակարգի հետազոտման նոր տեխնոլոգիայի ներկայացումն է: Այն կոչվում է FFR (հոսքի ռեզերվի գնահատման): Անցյալում, երբ դիտարկում էինք սիրտը սնուցող զարկերակի տեսապատկերը՝ անգիոգրաֆիան, և նկատում անոթի նեղացում, ցանկացած պարագայում փորձում էինք լայնացնել այն ստենտավորման միջոցով: Մեծածավալ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ստենտավորման միջոցով պետք է բուժել միայն այն նեղացումները, որոնք առաջացնում են իշեմիա: Արդյունքում, ստենտավորելով միայն նշանակալի նեղացումները, մյուս բոլոր դեպքերում հնարավոր է լինում 34%-ով կրճատել հնարավոր բարդությունները:
– Կա՞ն նախադրյալներ, որ Հայաստանում ևս կներդրվի հետազոտման այս մեթոդը:
– Հայաստանյան բժշկական կենտրոններում այս մեթոդը դեռևս չի կիրառվում մասնագետների աշխատանքային պրակտիկայում, և մեր այստեղ լինելու նպատակն է սովորեցնել՝ ի՞նչ է ենթադրում մեթոդը և ի՞նչ առավելություններ ունի:
– Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ Հայաստանում ներդնելու:
– Բնական է, որ մեթոդի ներդրումն ինքնըստինքյան կբարձրացնի հետազոտության արժեքը: Սակայն, տնտեսական առումով, այն կօգնի բավականին գումար խնայել, քանի որ կխուսափեն անհարկի ստենտավորումից: Բացի ֆինանսներից անհրաժեշտ են նաև գիտելիքներ և փորձ: Հենց այդ նպատակի իրականացման ճանապարհին ենք այսօր:
Մեր զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքի վարիչ Մերուժան Սաղաթելյանը:
– Պարոն Սաղաթելյան, նախ խոսենք Էրեբունի բժշկական կենտրոնում գործող Անգիոգրաֆիկ բաժանմունքի մասին՝ նրա ստեղծման պատմությունից և տեխնիկական հագեցվածությունից:
– Էրեբունի բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունը գործում է 2003 թվականից: Այն կրում է ռուսաստանաբնակ մեր հայրենակից ակադեմիկոս Բագրատ Գեղամի Ալեքյանի անունը: Վերջին տարիներին նորագույն տեխնիկայի, գործիքների, սարքավորումների հզորացման հետ մեկտեղ մեծացել է նաև աշխատանքի ծավալը: Բաժանմունքը հագեցած է Հայաստանում եզակի, գերմանական վերջին սերնդի Siemens Artis Biplane անգիոգրաֆով: Սարքի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս կատարել ներանոթային միջամտություններ` անգիոգրաֆիա, ստենտավորում: Գնալով բաժանմունքն ընդլայնում է գործունեության սահմանները:
– Խոսենք գործունեությունից. ի՞նչ ծառայություններ է մատուցում Անգիոգրաֆիկ բաժանմունքը:
– Բաժանմունքում կատարվում են ախտորոշիչ և բուժիչ ներանոթային միջամտություններ: Եթե ավելի պարզ լինենք, ապա գործընթացը ենթադրում է. մարմնի տարբեր զարկերակներից մուտք գործելով` հասնել տվյալ օրգանի սնուցող անոթներին և կատարել ախտորոշիչ կամ բուժական միջամտություն:
– Տեխնիկապես հագեցած մեր դարում մեծ է մրցավազքը բժշկական կլինիկաների միջև…
– Էրեբունի բժշկական կենտրոնը լիովին մրցունակ է, հատկապես, եթե հաշվի առնենք տեխնիկական հագեցվածությունը: Իհարկե, մեր գործունեության հիմքում ո՛չ թե մրցունակության, այլ հիվանդներին որակյալ բուժօգնություն ցուցաբերելու սկզբունքն է դրված, ինչի արդյունքում մեզ դիմող հիվանդների թիվը գնալով աճում է:
![]() |
![]() |
![]() |
– Ի՞նչ նպատակ ունի բժիշկ Տրուշոյի այցը Հայաստան:
– Նպատակը հետազոտության նոր մեթոդի` հոսքի ռեզերվի գնահատման ցուցադրումն է, որը թույլ կտա նախապես պարզել, թե միջին աստիճանի նեղացում ունեցող անթոները որքանով են խանգարում սրտի սնուցմանը և հետո միայն ստենտավորման որոշում կայացնել: Այն հնարավորություն կտա խուսափել անհարկի ստենտավորումից: Առ այսօր գրեթե բոլոր դեպքերում կատարում ենք ստենտավորում, քանի որ հիվանդի առողջությունն ու կյանքը կասկածի տակ են դրված: Հոսքի ռեզերվի գնահատման այս մեթոդը Հայաստանում դեռևս չի կիրառվել:
– Ի՞նչը կարող է խոչընդոտել մեթոդի կիրառմանը Հայաստանում: Այսօրվա միջոցառումը զուտ ճանոչաղակա՞ն բնույթ ունի, թե՞ մեթոդի կիրառման մեկնարկն է ազդարարում:
– Յուրաքանչյուր նոր սարքավորման ձեռք բերում մեծ ֆինանսական ներդրում է պահանջում: Իրականում այնքան թանկարժեք չէ սարքը, որքան մետաղալարը, որի միջոցով յուրաքանչյուր անգամ կատարվելու է միջամտությունը: Այսօր մենք կծանոթանանք հետազոտության մեթոդին և սարքավորման տեխնոլոգիական հնարավորություններին, որպեսզի ապագայում հնարավոր լինի կիրառել այն նաև մեր պրակտիկայում:
18.02.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ










