ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նպատակը բարեկարգ ու արդյունավետ կառավարվող հիվանդանոցներ ունենալն է
Այսօր Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ եղավ մի շարք բուժհաստատություններում։
Վաղարշապատի հիվանդանոցում նախարարը շրջեց բոլոր բաժանմունքներում, ծանոթացավ ներկա վիճակին, աշխատանքների ընթացքին ու խնդիրներին ` զրուցելով բուժանձնակազմի և հիվանդների հետ։ Հիվանդանոցը թեև իր միջոցներով հնարավորինս բարեկարգ է դարձրել հիվանդասենյակներն ու առանձին հատվածներ, սակայն երկու մասնաշենքն էլ շահահագործման հանձնվելուց ի վեր (1970թ. և 1980թ.) երբևէ կապիտալ նորոգման չեն ենթարկվել։ Դեռ 2006-ին ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» որոշման համաձայն` Վաղարշապատի հիվանդանոցի ստացիոնար ծառայությունները ներքին օպտիմալացման են ենթարկվել։ 130-ով կրճատելով մահճակալների ընդհանուր թիվը` այն հասցվել է 100-ի։ Որոշվել է նաև համապատասխան ֆինանսական ներդրումների առկայության դեպքում ստացիոնար բոլոր ծառայությունները կենտրոնացնել մեկ մասնաշենքում, սակայն մինչև այժմ այն չի կատարվել։
«Չեմ կարող ասել, թե հիվանդանոցը շատ անմխիթար վիճակում է։ Ցավոք, մենք այսօր հիվանդանոցներ ունենք, որոնք ժամանակակից պահանջներին չեն համապատասխանում: Վաղարշապատի հիվանդանոցը ևս վերանորոգման ու բարեկարգման կարիք ունի: Հիվանդանոցը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և պետք է ձգտենք հնարավորինս արագ միջոցներ գտնել այն կարգի բերելու համար: Դրանից բացի, պետք է մտածել հիվանդանոցում աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ»,-պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց Դերենիկ Դումանյանը:
Վաղարշապատի ծննդատանը նախարարին տեղեկացրեցին, որ ծննդօգնության պետական հավաստագրի տեղայնացման արդյունքում 2013-ին իրենց մոտ 2012-ի համեմատ 176 ծնունդ ավելի է արձանագրվել (ընդհանուր թիվը կազմել է 748), ինչի շնորհիվ ծննդատանը որոշակիորեն բարելավվել են պայմանները։
Վաղարշապատի պոլիկլինիկան սեփական միջոցներով վերանորոգվել ու ժամանակակից տեսք է ստացել։ Պոլիկլինիկան ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով և մասնագետներով։ Պատկերը նույնն էր պոլիկլինիկայի Զվարթնոցի բժշկական ամբուլատորիայում։ Բուժանձնակազմի հետ զրույցի ընթացքում նախարար Դումանյանը հորդորեց աշխատել ավելի լավ ու բարեխիղճ` նշելով, որ հուլիսի 1-ից էականորեն կբարձրանա առողջության առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձը։
2010թ. արդիականացված Արմավիր բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ նախարարը խոսեց նախարարության 2014-ի գերակա ուղղությունների ու առաջնահերթությունների մասին։
«Մեր առաջնահերթ խնդիրը բժշկական ծառայությունների որակի ապահովումն է։ Այդ ենթատեքստում նաև մարզերում կրթական ու վերապատրաստման դասընթացներ կկազմակերպենք։ Արմավիրը միշտ էլ լավ մասնագետներ է ունեցել։ Սակայն ժամանակից ետ չմնալու համար լրացուցիչ տեխնոլոգիաներ են անհրաժեշտ։ Մենք կփորձենք այն ապահովելու համար ճանապարհներ գտնել։
2014-ը հայտարարել ենք առողջ ապրելակերպի տարի։ Մեր բժիշկներն անձնական օրինակով պիտի խրախուսենք ինչպես ծխելու և ալկոհոլային խմիչքների չարաշահման դեմ պայքարը, այնպես էլ առողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը։ Ծխող բժիշկը չի կարող վստահություն ներշնչել իր հիվանդին։
Վստահ եմ, տեղյակ եք, որ առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատման ու բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանն ուղղված 40 միջոցառում ենք սկսել կատարել, որոնց միջոցով համակարգային շատ խնդիրներ կլուծվեն»,-ասաց նախարարը։
Դերենիկ Դումանյանն արմավիրցիներին նաև ծանոթացրեց համակարգում իրականացված ֆինանսական և ճյուղային այլ բարեփոխումներին, նախարարության կողմից նախաձեռնված ծրագրերին, պատասխանեց բուժաշխատողներին հետաքրքրող հարցերին։
14.02.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







