Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում

Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2014 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում ավելացել է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիությունը բժշկական կազմակերպություններ:

 

Չնայած դրան, նկատվում է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերի նվազում: Ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակը: Վերջին շաբաթների ընթացքում հոսպիտալացված հիվանդների մոտ դիտվել է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքի աճ:


Այսպիսով,  տարածաշրջանի հարավային երկրներում 80% դեպքերում արձանագրվել է գրիպի  Ա(H1N1)pdm09 ենթատեսակը, իսկ արևմտյան հատվածի երկրներում հիվանդների 54% դեպքում դիտվել է գրիպի Ա տեսակի (H3N2) ենթատեսակը:


Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում: Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում ներկայումս արձանագրվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում` գրիպի Ա տեսակի և՛ H1N1պնդ09, և՛ H3N2 ենթատեսակները: 


Հայաստանի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Վերջինս պայամանավորված է առաջնային բժշկական օգնության կազմակերպություններ դիմելիությամբ:


Հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ առկա չեն, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում:


Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը և ադենովիրուսները:


Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է.  


- խուսափե´ք հիվանդների հետ շփումից
- եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ
- հագնվե´ք եղանակին համապատասխան
- պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ