ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Կոլեգիայի դիտակետում` առանձին ոլորտների զարգացման ուղղությունները
Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում Հայաստանում առողջ ապրելակերպի խթանման, դեղային ազգային քաղաքականության մշակման և ներդրման ուղղությամբ, ի՞նչ ծրագրեր են մշակվում ու իրականացվում կեղծ դեղերի դեմ պայքարելու նպատակով, ինչպե՞ս է ընթանում համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման գործընթացը. այս հարցերի պատասխանները կտրվեն ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի 2014 թվականի նիստերում։
Հաստատված ժամանակացույցով կոլեգիան նաև կանդրադառնա համակարգի առանձին ոլորտներին։ Ուսումնասիրությունների և վերլուծությունների առարկա կդառնան շտապ և անհետաձգելի, մեծահասակների և մանկական վերակենդանացման, վիրաբուժական, ուռուցքաբանական, նյարդավիրաբուժական, հեմոդիալիզային, մանկաբարձագինեկոլոգիական, նարկոլոգիական, ներզատաբանական, նյարդաբանական, ստոմատոլոգիական ծառայություների ներկա իրավիճակը, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
Կոլեգիան կամփոփի բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների կատարման կիսամյակային արդյունքները։ Կքննարկվեն ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության հսկողությունը, առկա խնդիրները և զարգացման ուղիները, միջազգային առողջապահական կանոնների ներդրման ձեռքբերումները և շարունակականության ապահովումը, Հայաստանում մանկական և մայրական մահացության ցուցանիշի միտումները, մարզային առողջապահական համակարգի վիճակը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, ինչպես նաև իմունականխարգելմանը վերաբերող և այլ հարցեր։
Օրակարգային թեմաները հաստատվել են` հաշվի առնելով թե կոլեգիայի անդամների, թե նախարարության գլխավոր մասնագետների, առողջապահության մարզային կազմակերպիչների առաջարկները։
Նախարարին կից կոլեգիայի բոլոր քննարկումների և որոշումների մասին հանրությունը կտեղեկացվի։
14.02.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







