ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Դ. Դումանյան. «Այնպես աշխատեք, որ բաց ճակատով հաշվետու լինենք ժողովրդին»
ՀՀ կառավարության տեսչական բարեփոխումների արդյունքում 2013-ի հոկտեմբերին ՀՀ ԱՆ պետական հիգենիկ և հակահամաճարակային տեսչության և ՀՀ աշխատանքի պետական տեսչության վերակազմակերպման արդյունքում առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքում ձևավորվեց Առողջապահական պետական տեսչությունը:
Կառույցին վերապահվել են տեսչական վերահսկողության միանգամայն նոր գործառույթներ` վերահսկողություն բժշկական օգնության և սպասարկման որակի, դեղերի և դեղագործական գործունեության, բժշկական գովազդի և առողջապահության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների` լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ:
Ռիսկերի վրա հիմնված ստուգումների թափանցիկությունն ապահովելու նպատակով ըստ ոլորտների մշակվել է ստուգման միասնական, պարզեցված 58 ստուգաթերթ, որից 54-ը տեսչական բարեփոխումների քարտուղարության հետ քննարկելուց հետո սահմանված կարգով հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Նախապատրաստվում է նաև հաշվետվությունների նոր ձևաչափ` միասնական տեղեկատվական բազա ունենալու նպատակով։ Սակայն այս ուղղությամբ դեռևս անելիքներ կան, որոնք իրականացվում են` ուսումնասիրելով այլ երկրների փորձը։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հանդիպեց տեսչության կոլեկտիվին` ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով։ Լսելով արված աշխտանքների մասին հաշվետվություններն ու ծրագրերը, նախարարը կարևորեց նաև ոչ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման և տարածման պատճառների և պայմանների բացահայտմանն ուղղված միջոցառումները։
«Այսօր ողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, չարորակ նորագոյացությունները և վնասվածքները մահացության ավելի քան 80 տոկոսի պատճառ են հանդիսանում։ Ես ակնկալում եմ, որ ժամանակի պահանջը հաշվի առնելով, այս ուղղությամբ ծրագրեր կմշակեք և սերտորեն կհամագործակցեք մեր մյուս կառույցի` Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հետ։ Մենք համատեղ ուժերով ոլորտ առ ոլորտ պիտի հաղթահարենք մարտահրավերներն ու դժվարությունները։ Դրա համար ոգեշնչման աղբյուր կարող է լինել խորհրդային տարիներից ի վեր մանկական մահացության նվազագույն ցուցանիշի ապահովումը, ինչը երկար տարիների հետևողական աշխատանք է։ Լավագույն այդ ցուցանիշը նորածնային սկրինինգի, երեխայի պետական հավաստագրի ներդրման, մարզերում նորածնային վերակենդանացման ծառայությունների ստեղծման ու զարգացման և շատ այլ միջոցառումների արդյունք է։
2014-ին լուրջ հետազոտություններ պետք է իրականացնենք վնասվածքների կանխարգելման, առաջին բուժօգնության ճիշտ կազմակերպման ուղղությամբ, որպեսզի հնարավորինս քիչ կորուստներ ունենանք»,-ասաց նախարարը։ Նա հորդորեց սերտորեն համագործակցել նաև այլ գերատեսչությունների հետ, իսկ ստուգումների արդյունքներն ամփոփելիս հանդես գալ մասնագիտական առաջարկություններով։
«Այս կառույցը լուրջ դերակատարություն պետք է ունենա համակարգում շատ խնդիրների լուծման, մեր բնակչության առողջության, նրանց որակյալ բժշկական ծառայություններով, ինչպես նաև անվտանգ և արդյունավետ դեղերով ապահովման, առողջապահական և աշխատանքային իրավունքների պահպանման գործում։ Ակնհայտ է, որ այս ոլորտներում կանոնակարգման լուրջ խնդիրներ կան։ Տեսչությունը կազմավորվել է փորձառու մասնագետներով, աշխատանքային լավ խումբ է ձևավորվել, մասնագետները տիրապետում են իրենց գործառույթներին։ Այնպես որ, ձեր առջև դրված պարտականությունների անթերի կատարումը պատվի գործ է։ Առաջնորդվելով գործող նորմատիվներով, համարձակ, առանց ճնշումների ենթարկվելու, բայց և առանց որևէ մեկի աշխատանքը խանգարելու պիտի իրականացնեք ձեր վրա դրված պարտականությունները։ Իմ պահանջն է` աշխատել նվիրումով, ազնիվ ու թափանցիկ։ Տեսչական բարեփոխումները մեզնով սկսվեցին, ինչը պարտավորեցնում է։ Ես վստահ եմ, որ դուք այնպես պիտի աշխատեք, որ միասին կարողանանք բաց ճակատով ու հպարտությամբ հաշվետու լինել մեր ժողովրդին»,-ամփոփեց նախարարը։
13.02.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







