Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայ ուռուցքաբանները տիրապետում են քաղցկեղի բուժման նոր ուղեցույցներին, սակայն պրակտիկայում չեն կիրառում` ոչ բավարար ֆինանսական միջոցների պատճառով. ՀՀ գլխավոր ուռուցքաբան

Հայ ուռուցքաբանները տիրապետում են քաղցկեղի բուժման նոր ուղեցույցներին, սակայն պրակտիկայում չեն կիրառում` ոչ բավարար ֆինանսական միջոցների պատճառով. ՀՀ գլխավոր ուռուցքաբան

ՀՀ գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը վերջերս տված իր ասուլիսում մտահոգություն էր հայտնել  Հայաստանում և ամբողջ աշխարհում կրծքի քաղցկեղով հիվանդների թվի աճի վերաբերյալ:

 

Կրծքագեղձի քաղցկեղը համարվում է կանանց մոտ հայտնաբերվող ուռուցքներից առաջինը` հաճախականությամբ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է այդ քաղցկեղի հիվանդացության և մահացության թվի աճ: Սա համարվում է ո՛չ միայն բժշկական, այլ նաև սոցիալ-տնտեսական խնդիր:

 

Հաշվի առնելով այս հանգամանքը` ուրբաթ օրը «Գոլդեն Փալաս» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում կայացավ հայ ուռուցքաբանների ասոցիացիայի գիտապրակտիկ սեմինարը` «Տարբեր կենսաբանական տիպերում կրծքագեղձի քաղցկեղի ադյունավետ քիմիաթերապիան» թեմայով: Ուռուցքաբաններին ներկայացվեց 2013 թ. Մադրիդում կայացած գիտաժողովի նյութերն ու եզրակացությունները:

 

Հայ ուռուցքաբանները տիրապետում են քաղցկեղի բուժման նոր ուղեցույցներին, սակայն պրակտիկայում չեն կիրառում` ոչ բավարար ֆինանսական միջոցների պատճառով. ՀՀ գլխավոր ուռուցքաբան Հայ ուռուցքաբանները տիրապետում են քաղցկեղի բուժման նոր ուղեցույցներին, սակայն պրակտիկայում չեն կիրառում` ոչ բավարար ֆինանսական միջոցների պատճառով. ՀՀ գլխավոր ուռուցքաբան


2013թ. նոյեմբերի 2-4 Մադրիդում կայացավ կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդներին վերաբերող էքսպերիմենտների ֆորում, որում մասնակցում էին Ուռուցքաբանական ազգային կենտրոնի Մամոլոգիա բաժանմունքի վարիչ բ.գ.թ. Անդրեյ Մինասյանցը և Մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի ավագ բժիշկ բ.գ.թ. Հայկուհի Գյոքչյանը: Վերջիններս իրենց փորձը  կիսեցին հայ քիմիաթերապևտների հետ: Կլոր սեղանի շուրջ հավաքված մասնագետները վերլուծեցին այսօր ուռուցքաբանության մեջ անհանգստացնող խնդրահարույց դեպքերը:

 

Բանախոսները ներկաներին ներկայացրեցինին կրծքագեղձի քաղցկեղի քիմիաթերապիայի նորագույն ուղեցույցները և հիվանդների վարման տակտիկան` կախված հիվանդության փուլից և հիվանդների տարիքից, ինչպես նաև ֆորումին ներկայացված էքսպերտների նյութերը, այն բաց հարցադրումները, որոնք չունեն իրենց պատասխանն առ այսօր:

 

Հայ ուռուցքաբանները տիրապետում են քաղցկեղի բուժման նոր ուղեցույցներին, սակայն պրակտիկայում չեն կիրառում` ոչ բավարար ֆինանսական միջոցների պատճառով. ՀՀ գլխավոր ուռուցքաբան«Շատերը մեզ մեղադրում են, թե առաջնորդվում ենք հին ուղեցույցներով, սակայն չկա այն գիտակցումը, որ դա զուտ ֆինանսական խնդիր է: Մեր մասնագետները հիանալի ծանոթ են քաղցկեղի ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներին, սակայն կիրառել դրանք աշխատանքային պրակտիկայում՝ չի ստացվում: Վերջին սերնդի քիմիապրեպարատներն այնքան թանկարժեք են, որ մեր պրակտիկայում  հիմնականում չեն կիրառվում: Պետությունը սոցիալապես անապահովներին և հատուկ սոցիալական խմբերի անձանց տրամադրում է ընդամենը 60.000 դրամ, իսկ դա չնչին գումար է: Մյուս բոլոր հիվանդներին պետական աջակցությունը 30.000 է»,- սեմինարի ընթացքում ասաց ՀՀ գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը:

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանում աշխատում են բավականին զարգացած և կատարելագործվող ուռուցքաբաններ: «Շատ ուրախալի փաստ է, որ այս կլոր սեղանի շուրջ կարող ենք մեր վերլուծական միտքը ներկայացնել: Կարծում եմ` սեմինարը հասավ իր նպատակին: Այսպիսի քննարկումները մեծ ազդեցություն ունեն աշխատանքային որակի և նաև միջմասնագիտական հարաբերությունների վրա: Փորձի փոխանակումը կատարելագործման ամենաարդյունավետ միջոցներից է»,- նշեց Հայրապետ Գալստյանը:


Սեմինարի ավարտին հաջորդեց միջոցառման ոչ պաշտոնական մասը, որը, ինչպես նշեց ՀՀ գլխավոր ուռուցքաբանը, պետք է նպաստի մասնագետների միջև բարենպաստ հարաբերություններ ստեղծելուն, ինչի պակասը ուռուցքբանության ազգային կենտրոնի տնօրենը շատ անգամ է նկատել:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նելլի Ղարիբյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ