Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

2013թ. մանկական և մայրական մահացության ամենացածր ցուցանիշներն են գրանցվել

2013թ. մանկական և մայրական մահացության ամենացածր ցուցանիշներն են գրանցվել

Այս տարի գրանցվել է մանկական մահացության ամենացածր ցուցանիշը Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Մանկական մահացության եռամյա ցուցանիշը նախկին ցուցանիշների համեմատ նվազել է 16%-ով: 

 

0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերը 1000 կենդանի ծնունդից 2013թ. առաջին անգամ 10 պրոմիլեից ցածր է և  գրանցվել է 9.8 պրոմիլե: Մանկական մահացության ցուցանիշի այս նվազումը ուղեկցվել է ինչպես երեխաների հիվանդանոցային մահաբերության, այնպես էլ տնային մահացության ցուցանիշների կրճատմամբ:

 

2013թ. մանկական և մայրական մահացության ամենացածր ցուցանիշներն են գրանցվելԱյս դրական արդյունքը Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը կապում  է Առողջապահության նախարարության կողմից մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ծառայությունների մատչելիության և որակի բարելավման ուղղությամբ շարունակաբար իրականացվող ծրագրային աշխատանքների հետևողական աշխատանքի հետ: Նրա խոսքերով` մոր և մանկան առողջության պահպանման հիմնախնդիրները մշտապես ՀՀ կառավարության և մասնավորապես` Առողջապահության նախարարության գերակայությունների շարքում են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

 

Փոխնախարարը հատուկ կարևորություն է տալիս բուժօգնության մատչելիությանը և որակի բարելավմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված ծրագրերին: «Ներկայումս բնածին արատների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային 5 սկրինինգ ծրագրեր են իրականցվում` բյուջետային միջոցների և միջազգային կազմակերպությունների շնորհիվ:

 

2013թ. մանկական և մայրական մահացության ամենացածր ցուցանիշներն են գրանցվել

 

Սկրինինգի շնորհիվ վաղ հայտնաբերված հիվանդությունների բուժման արդյունավետությունը մի քանի անգամ ավելի է, իսկ ծախսատարությունը՝ մի քանի անգամ պակաս նույն հիվանդության ուշ հայտնաբերման դեպքում»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

 

2013թ. մանկական և մայրական մահացության ամենացածր ցուցանիշներն են գրանցվել 2013թ. մանկական և մայրական մահացության ամենացածր ցուցանիշներն են գրանցվել 2013թ. մանկական և մայրական մահացության ամենացածր ցուցանիշներն են գրանցվել

 

Ինչ վերաբերում է մայրական մահացության ցուցանիշներին, Կարինե Սարիբեկյանն ասաց, որ առաջին անգամ  մայրական մահացության ցուցանիշը եղել է 20 պրոմիլից ներքև, ինչը 2000թ. համեմատ նվազել է 2 անգամ (2000թ. այդ ցուցանիշը եղել է 40 պրոմիլի սահմաններում): Ըստ նրա` թեև այս ցուցանիշով Հայաստանում առաջընթաց կա, սակայն ԵՄ երկրների համեմատ մայրական մահացության դեպքերը դեռևս շատ են:

 
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2013 թ. ընթացքում Հայաստանում գրանցվել է մանկական (մինչև 1 տարեկան) մահացության 411 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 458 դեպքի դիմաց (ցուցանիշը կրճատվել է 10.3 տոկոսով):

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նելլի Ղարիբյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ