Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

«Օգնության ձեռքը» օգնության ձեռք է մեկնում անապահովներին

«Օգնության ձեռքը» օգնության ձեռք է մեկնում անապահովներին

Հունվարի 25-ին «Օգնության ձեռք» նախաձեռնության թիմն այցելել է Վանաձորի «Հույսի տուն» ինտերնատ՝ 85-90 տարեկան ծերերին անվճար բուժզննում և բուժօգնություն տրամադրելու նպատակով:

«Օգնության ձեռք» նախաձեռնությունը, որը կյանքի է կոչվել «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի» և MPMS ընկերության համագործակցության շնորհիվ, նպատակ ունի անվճար բուժզննում և բուժօգնություն տրամադրել Հայաստանի անապահով ընտանիքներին, ծերանոցներին, մանկատներին:

Վանաձորի «Հույսի տուն» ինտերնատում երիտասարդ բժիշկները զննել են տարեցներին և անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն տրամադրել, իսկ այն հիվանդները, որոնք առավել լուրջ հետազոտման ու բուժման կարիք ունեն, ցուցակագրվել են երկրորդ փուլում ընդգրկվելու համար:

«Մեր նպատակն է՝ բուժօգնություն տրամադրել բնակչության այն զանգվածին, որը բավարար հնարավորություններ չունի՝ հետազոտվելու և բուժվելու սեփական միջոցներով: Առաջին փուլում մենք նախնական բուժզննման ենք ենթարկում հիվանդներին և տալիս առաջին բուժօգնությունը: Ավելի լուրջ հետազոտվելու և բուժվելու կարիք ունեցող հիվանդներին ընդգրկում ենք երկրորդ փուլում, այն է՝ ապահովել հիվանդի լիարժեք բուժումը, իհարկե՝ հովանավորներ գտնելու դեպքում»,- ըստ նախաձեռնության տարածած մամուլի հաղորդագրության՝ ասել է «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի» նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը:

«Օգնության ձեռք» թիմը շարունակելու է բուժզննում իրականացնել ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաքում՝ հետագայում իրենց թիմում ընդգրկելով նաև հովանավորների, որոնք կհոգան բուժման, վիրահատության կամ դեղորայքով ապահովման ծախսերը:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. analitik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ