Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայ Օգնության Ֆոնդի «Աղքատության հաղթահարում Բերդի շրջանում» ծրագիր

Հայ Օգնության Ֆոնդի «Աղքատության հաղթահարում Բերդի շրջանում» ծրագիր

2013թ. հունիս ամսից Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ Քաղաքում և հարակից 7 գյուղական համայնքներում (Պառավաքար, Վարագավան, Վերին Ծաղկավան, Չինչին, Ներքին Կարմրաղբյուր, Տավուշ, Այգեպար) սկսել է իրականացնել  բազմակոմպոնենտ ծրագիր, որի նպատակն է նշված տարածաշրջանում հնարավորինս կրճատել  աղքատությունը և կանխարգելել դրանից բխող սոցիալ-տնտեսական ու առողջապահական խնդիրները: Առողջապահական կոմպոնենտը նշված ծրագրի անբաժանելի մասն է: 

Առողջապահական ծրագրերի շրջանակներում իրականացվել է երկշաբաթյա հատուկ ծրագրով վերապատրաստումներ Բերդի տարածաշրջանում աշխատող ընտանեկան բժիշկների և մանկաբույժների, ինչպես նաև մեկշաբաթյա հատուկ ծրագրով վերապատրաստում լաբորատոր բժիշկների համար: Սույն թվականի սեպտեմբեր ամսից սկսած իրականացվել է Բերդի տարածաշրջանի 6 ամսականից - 6 տարեկան երեխաների   հետազոտություն՝ թերսնուցման, ինչպես նաև թերսնուցման հետ առնչվող հիվանդությունների տարածվածությունը  պարզելու համար: Այս հետազոտությունը շարունակվում է և տվյալները կվերլուծվեն 2014թ. ընթացքում:

Այս ծրագրի շրջանակում իրականացվել է նաև 2 արտագնա դասընթաց՝ /6օր/ վաղ մանկական և նախադպրոցական երեխաների սնուցման և սննդի անվտանգության վերաբերյալ՝ Բերդի տարածաշրջանում աշխատող բուժաշխատողների և նախադպրոցական հիմնարկների տնօրենների համար՝ մայրաքաղաքի առաջատար մասնագետների մասնակցությամբ: Ծրագրի թիրախային տարածաշրջանի առողջապահական հաստատություններին տրամադրվել է առաջնային բուժզննման համար անհրաժեշտ բժշկական սարքեր և պարագաներ:


Տվյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է թիրախային շրջանի մանկապարտեզներին տրամադրել ազգային ուղեցույցին համապատասխան սնունդ:

Սկզբնաղբյուր. Հայ Օգնության Ֆոնդ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ