Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Շտապ բուժօգնության ոլորտում առկա ձեռքբերումներն ու խնդիրները

Շտապ բուժօգնության ոլորտում առկա ձեռքբերումներն ու խնդիրները

Դեռևս մի քանի տարի առաջ, չնայած իր կարևորագույն առաքելությանը` շտապ օգնության ծառայությունը զգալիորեն ետ էր մնում բուժօգնության մյուս տեսակներից:

 

Գրեթե բոլոր մեքենաները հին էին, ցածր էին տեխնիկական հագեցվածությունը, անբավարար և ոչ ժամանակակից էին կապի միջոցները, մասնագետների ճնշող մեծամասնությունը կարիք ունեին    վերապատրաստման, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում կանչերն սպասարկվում էին հիմնականում միջին բուժանձնակազմի միջոցով: Ոլորտը չուներ իր զարգացման հայեցակարգն ու ռազմավարությունը, որը կարող էր ապահովել զարգացման հիմնական ուղղությունները, դրա իրականացման ժամանակացույցը, կատարողներին ու պատասխանատուներին:


Ուստի, մշակվեց և Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 15-ի N894-Ն որոշմամբ հաստատվեց «Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» որոշումը: 


Հիշյալ որոշման պահանջների, ծառայության արդիակակացման և հետագա զարգացման գործընթացի վերաբերյալ մինչ օրս կատարված աշխատանքներն են.


1.  Երևանի  Շտապ օգնության մեքենաների (այդ թվում`    ռեանիմոբիլների)  և սարքավորումների ձեռքբերում

 

  • 2010թ.  ՀՀ պետական բյուջեով    ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող  բժշկական սարքավորումների ձեռքբերման ծրագրերով   ՀՀ Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Տավուշի Սյունիքի և Արագածոտնի մարզերի 6 բժշկական կենտրոններին հատկացվել են    շտապօգնության մեքենաներ:
  • Չինաստանի ապրանքային դրամաշնորհի շրջանակներում ստացվել են 88 շտապօգնության մեքենաներ, որոնք բաշխվել են Երևանի շտապօգնությանը և ՀՀ մարզերին:   
  • Իրականացվել են «Շտապօգնություն» ՓԲԸ-ի Կենտրոնի ենթակայանի  վերանորոգման և  նավիգացիոն սարքավորումներով վերազինման աշխատանքները: 


2.  Շտապ օգնության մասնագետների կրթում


Ծառայությունում ընդգրկված բոլոր մասնագետները վերապատրաստվել են:


3.  Շտապ օգնության ծառայության ֆինանսավորման համակարգի բարելավորում:


ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության կողմից  մշակվել է   շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների վարձատրման նոր կարգը, որի  կիրառման արդյունքում   հանրապետությունում շտապօգնության բժշկի աշխատավարձը կազմում է միջինը 120 000,  բուժքրոջը` 70 000 դրամ:


4.  Շտապօգնության ոլորտը կարգավորող նորմատիվների մշակում և ներդրում

Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ձեռք բերումները


ՀՀ  2011-2014թթ. շտապ օգնության ծառայության զարգացման շրջանակներում

-    2011թ. ավտոպարկի թարմացում  35 «Ֆորդ-տրանզիտ» ավտոմեքենաներով ՀՀ և Չինաստանի հանրապետության միջկառավարական պայմանագրի հիման վրա:


-    «Կենտրոն» ենթակայանի շենքի հիմնանորոգում Երևանի քաղաքապետարանի միջոցներով:


-    Կենտրոնացված 1-03 դիսպետչերական ծառայության արդիականացում՝ կապի ժամանակակից միջոցների և համակարգչային տեխնիկայի ներդրում, GPRS և նավիգացիոն համակարգերի ներդրում՝ ինտերակտիվ քարտեզի վրա բրիգադների տեղաբաշխվածության որոշման հնարավորությամբ (իրականացվել է ընկերության միջոցներով):


-    Սանիտարական բոլոր ավտոմեքենաները կահավորվել են օդի վարակազերծման սարքավորումներով:


-    Բարելավվել են աշխատողների աշխատանքային պայմանները, բուժանձնակազմը կրում է նոր ոճի համազգեստ:


-    2010-2013թթ. անձնակազմն  անցել է թե՛ բժշկական, թե՛ արդիական տեխնիկայի հետ աշխատելու վերապատրաստման դասընթացներ:

Երևանի շտապ բժշկական ծառայությունը արդի ժամանակաշրջանում և առկա խնդիրները (բրիգադների անբավարար քանակ, կանչերի քանակի կտրուկ ավելացում նախորդ տարիների համեմատությամբ)

Երևանի շտապ օգնության ծառայությունն իրականացվում է  7 ենթակայաններում տեղաբաշխված 33 բժշկական բրիգադների միջոցով: Քաղաքացիների կողմից կանչերն ընդունվում են 1-03 կենտրոնացված  ծառայության միջոցով, որը հնարավորություն ունի ընդունելու միաժամանակ 8 կանչ: Երևանում օրական միջին թվով սպասարկվում է շուրջ 600 կանչ:


Կանչերի կտրուկ ավելացում

 

  • պատճառները. ազգաբնակչության վստահության ավելացումը շտապ օգնության ծառայության նկատմամբ։
  • Մարզերից Երևան տեղափոխված մշտական կամ ժամանակավոր աշխատանք ունեցող քաղաքացիների սպասարկումը։ Երևանի կանչերի քանակը պլանավորվում է մայրաքաղաքում փաստացի գրանցված քաղաքացիների թվով:
  • Շտապ օգնություն ծառայության հետագա զարգացման ռազմավարությունը
  • Բրիգադների քանակի ավելացում
  • Ենթակայաններին կից շտապ օգնության հենակետերի ավելացում կանչերին ավելի արագ արձագանքելու նպատակով՝ այն սկզբունքով, որ քաղաքի ցանկացած մասում հենակետից մինչև կանչ տվողի հասցեն եղած հեռավորությունը չգերազանցի 4կմ` ներկայիս 8-ի փոխարեն:
  • Աշխատանքներ տանել քաղաքացիներին շտապ օգնության ծառայությանը դիմելու կանոնների և դիմելու անհրաժեշտության իրազեկման ուղղությամբ:


«Աջակցություն  շտապ բուժօգնության ծառայություններին»


ՀՀ առողջապահության նախարարության Հայաստանում շտապօգնության ծառայության հետագա բարելավմանն ուղղված հետևողական աշխատանքի արդյունքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության  և ՀՀ առողջապահության նախարարության միջև  ստորագրվել է համաձայնագիր`  «Աջակցություն  շտապ բուժօգնության ծառայություններին» ուղղակի դրամաշնորհային ծրագիր իրականացնելու վերաբերյալ:


Ծրագրի նպատակն է բարելավել շտապ բուժօգնության ծառայությունները ռեսուրսների պլանավորման և կառավարման, ՇԲԾ անձնակազմի հմտությունների և կարողությունների զարգացման, շտապօգնության ծառայություների մշտադիտարկման մեխանիզմի ներդրման և հանրային իրազեկվածության բարձրացման միջոցով: Այդ նպատակով ծրագրի կողմից ներկայումս մշակվում են  տեղեկատվական կայք-էջ և շտապ օգնության կանչերի ավտոմատ գրանցման, տեղեկատվական հոսքերի ապահովման և պահպանման համակարգը:


Շտապ օգնության կայքում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն կընձեռի բարձրացնել հանրության իրազեկվածությունը շտապ օգնության ծառայությունների, առավել հաճախ հանդիպող իրավիճակներում բնակչության կողմից ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ, կպարզաբանի, թե որ վիճակներում  է պետք դիմել շտապ օգնության ծառայությանը և որ դեպքում` ԱԱՊ օղակին և այլն:
Ծրագրի շրջանակներում ստեղծվող շտապ օգնության կանչերի գրանցման, տեղեկատվական հոսքերի ապահովման և պահպանման համակարգը հնարավորություն կստեղծի ավելի օպերատիվ դարձնել շտապ օգնության ծառայությունը, միօրինականացնել ՇԲԾ վերաբերյալ հավաքագրվող տվյալների մուտքագրումը և ունենալ միասնական տվյալների բազա, ներդնել մշտադիտարկման մեխանիզմ` ՇԲԾ աշխատանքների կազմակերպչական և կլինիկական ոլորտների շուրջ համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով:  Այդ համատեքստում ծրագրի կողմից մշակվել են  որակի կատարողականի գնահատման շուրջ 80 ցուցանիշ, որոնցից առաջին տարվա ընթացքում համակարգում կներդրվի 17-ը: Շտապ օգնության ծառայության աշխատանքը գնահատելու նպատակով իրականացվել է ոլորտի ուսումնասիրություն ինչպես միջազգային խորհրդատուի, այնպես էլ ծրագրի կողմից, որի արդյունքում   պարզվել է, որ շտապ օգնության կանչերի գրեթե 30% ոչ շտապ կանչեր են, որոնք կարող են սպասարկվել ԱԱՊ օղակում:


Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում շտապ օգնության կանչերի գրանցման, տեղեկատվական հոսքերի ապահովման և պահպանման համակարգը (ՏՀԱՊՀ) ներդնելու նպատակով, «Աջակցություն  շտապ բուժօգնության ծառայություններին» ծրագրի կողմից պետական գնումների ընթացակարգին համապատասխան ներկայումս ձեռք են բերվում սերվերներ` ՏՀԱՊՀ  համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև  78 համակարգիչներ, տպիչներ, կապի միջոցներ, որոնք կտրամադրվեն շտապ օգնություն ցուցաբերող բուժհաստատություններին: Ծրագրի կողմից ընտրվել են շտապ օգնության ծառայությունում առավել հաճախ հանդիպող իրավիճակների վերաբերյալ դասերը և վաղվանից՝ դեկտեմբերի 6-ից, բոլոր մարզերում կիրականացվեն շտապ օգնություն տրամադրող բուժհաստատությունների բժիշկ/դիսպետչերների համար վերապատրաստման դասընթացներ:

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ