ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հաշմանդամները չպետք է իրենց շրջապատից օտարված զգան. Հասարակական կազմակերպություն
Այսօր Հայաստանում հաշմանդամներն իրենց ավելի լավ են զգում, քան տարիներ առաջ, քանի որ այս մարդկանց համար ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում տարբեր բնագավառներում իրենց դրսեւորելու համար,- գրում է news.am-ը:
Այս մասին դեկտեմբերի 3-ին, Երեւանում տեղի ունեցած հաշմանդամների պաշտպանության Միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի հաշմանդամների «Փյունիք» միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հակոբ Աբրահամյանը:
Աբրահամյանը նշեց, որ մասնավոր անձիք ավելի մեծ հաճույքով են ուշադրություն դարձնում որակյալ թեքահարթակների տեղադրմանը, եւ այս գործընթացում հասարակական կազմակերպություններն ակտիվ դեր են խաղում , ինչպես նաեւ դիտվում է օգնություն պետության կողմից: Նրա խոսքով, քաղաքը պետք է հնարավորինս հարմարավետ լինի հաշմանդամների տեղաշարժման համար:
Հակոբ Աբրահամյանը հաղորդեց, որ պետության ղեկավար Սերժ Սարգսյանի հրահանգով Արտակարգ իրավիճակների նախարարության արագ արձագանքման խմբում աշխատատեղեր են ստեղծվել հաշմանդամների համար, եւ հիմա նրանք իրենց երջանիկ են զգում:
Սահմանափակ հնարավորություններով մարդկանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավարի կարծիքով, նրանց համար պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք չօտարվեն շրջապատից, այլ ձուլվեն նրա հետ: Այս խավի մարդկանց համար կարեւոր խնդիր է հանդիսանում հասարակական տրանսպորտից օգտվելու հարցը: Ա. Աբրահամյանի խոսով, շուտով Չինաստանից Հայաստան կներմուծվեն հատուկ սարքավորված ավտոբուսներ, որից հետո մասնագետները կդիտարկեն հարցը. ավելի էժան է դրանք ներմուծել , թե՞ այստեղ արտադրել: Նա տեղեկացրեց, որ 2014 թվականին նախատեսվում է 30 միլիոն դրամ տրամադրել հաշմանդամների համար լիֆտերի եւ ավտոբուսների վերասարքավորման ու թեքահարթակների կառուցման համար:
Իրավաբանների միջազգային ասոցացիայի նախագահ եւ հոգեբան Խաչատուր Մարոզյանը նշեց, որ Հայաստանում բացակայում են այս ոլորտը կարգավորող մեխանիզմներն ու ենթաօրենսդրական ակտերը: « ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը կոչված է պաշտպանելու հաշմանդամների իրավունքները, մինչդեռ գործնականում դա այդպես չէ: Դրանով հիմնականում զբաղվում են մասնավոր կազմակերպությունները»,- նշեց Մարոզյանն, ավելացնելով, որ պետությանըը մշտապես պետք է հիշեցնել, որպեսզի օրենքը իրագործվի: «Հաշմանդամներն ամսական ստանում են մոտավորապես 15000 դրամ, մասնավոր անձանց կողմից շարժասայլակներ, բայց այս ամենից նրանք իրենց պաշտպանված չեն զգում»,- նշեց Մարոզյանը:
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







