Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայաստանում պետպատվերի շրջանակներում հիվանդների ստենտավորման համար անհրաժեշտ է ընդամենը տարեկան 2 մլն դոլար

Հայաստանում պետպատվերի շրջանակներում հիվանդների ստենտավորման համար անհրաժեշտ է ընդամենը տարեկան 2 մլն դոլար

Հայաստանում պետության հաշվին ստենտավորման վիրահատություններ անցկացնելու համար տարեկան անհրաժեշտ է ընդամենը 2 մլն դոլար` յուրաքանչյուր վիրահատության համար 2000-ական դոլար հաշվարկով, ու դա մեծ գումար չէ, Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի վիրաբույժ, Սրտանոթային վիրաբուժության Բակուլեւի անվան գիտական կենտրոնի բաժնի վարիչ, ռենտգենյան-էնդովասկուլյար ախտորոշման մասնագետների ռուսական գիտական ընկերության նախագահ, ՌԲԳԱ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը:

Խոսելով Հայաստանում տիրող իրադրությունից՝ վիրաբույժը նշել է, որ այստեղ սրտի վիրաբույժների պակաս չի զգացվում, կան յոթ մասնագիտացված կենտրոններ, բանն այն է, որ բնակչությունը նման վիրահատությունների համար բավական գումար չունի, ու այդ հարցը լուծել է պետք:

Նրա խոսքով՝ Եվրոպայում հաշվել են, որ մեկ միլիոն բնակչությունը սրտի սուր կաթվածով ստենտավորման 500-600 վիրահատություն է հասբում, ու մոտ 400-500-ը ոչ սուր կաթվածի դեպքում: Այսինքն, միջին հաշվարկով, Երեւանում նման վիրահատության կարիք կունենա մոտ 1000 մարդ, հետեւաբար, կպահանջվի 2 մլն դոլար:

«Այդ 1000 հոգու 20 տոկոսը մահանում է: Եթե մենք ստենտավորման վիրահատություններ անենք ու հիվանդներին ճիշտ ժամանակին հիվանդանոց հասցնենք, ապա մահացությունը կնվազի մինչեւ 3-4 տոկոս: Սա լուրջ խնդիր է ու այն լուծել է պետք»,- նշել է բժիշկը:

Մոսկվացի սրտաբանը բերել է Ռուսաստանի օրինակը, որտեղ նման վիրահատություններն անցկացվում են պետպատվերի շրջանակում: Բժշկի խոսքով՝ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը նման յուրաքնաչյուր վիրահատության համար 7000 դոլար է հատկացնում: Դա հանգեցրել է նրան, որ մեկ տարում ստենտավորման ենթակա հիվանդների թիվը 4000-ից աճել է 80 000-ի: «Այս տարի այդ թիվը կհասնի 100 հազարի ու շնորհիվ պետական ֆինանսավորման»,- նշել է նա:

Խոսելով մարդկանց կյանքում ստենտավորման արդյունքների մասին՝ Բագրատ Ալեքյանը նշել է, որ վերջին ժամանակներում ԱՄՆ-ում մոտ 1 մլն 150 հազար մարդ ենթարկվել է ստենտավորման ու մոտ 300 հազարը՝ կորոնար շնչերակային վիրահատության: «Ամերիկացիները հաշվել են, որ դրա շնորհիվ վերջին 10 տարում ԱՄՆ-ում կյանքի միջին տեւողությունը հասել է 75-76 տարեկանի»,- նշել է նա:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ