Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայաստանում պարտադիր բուժծառայությունների ոլորտը կարող է ընդլայնվել

Հայաստանում պարտադիր բուժծառայությունների ոլորտը կարող է ընդլայնվել

2014թ. Հայաստանում պարտադիր բուժծառայությունների ոլորտը կարող է ընդլայնվել: Այս մասին լրագրողներին հայտնել է «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության անձնական ապահովագրության գծով հայտերի կարգավորման բաժնի պետ Արման Հովհաննիսյանը: 

 

Ըստ նրա՝ դա կախված կլինի ապահովագրական  սակագների եւ վճարումների հարաբերակցությունից (ծախսերի  ծանրաբեռնվածություն):

«Հնարավոր է, որ այդ ցուցակին ավելանան ճառագայթային թերապիան, սրտանոթային հիվանդությունների բուժման մի շարք պրոցեդուրաներ», – նշել է Հովհաննիսյանը: Եվս մեկ գործոն, որը կարող է օգնել դրան՝ հաճախորդների բազայի աճը, եւ համապատասխանաբար, ապահովագրավճարների գանձումը:

Ներկայումս Հայաստանում բժշկական ապահովագրության տիրույթը կազմում է 150 հազար մարդ, որոնցից 120 հազարը պետական սոցփաթեթից օգտվող պետաշխատող է:  Ընդ որում,  Հովհաննիսյանն ուշադրություն է դարձրել, որ պարտադիր բուժապահովագրության շրջանակներում պետաշխատողների համար սակագինն անփոփոխ է՝ 52 հազար դրամ՝ անկախ հիվանդի առողջական վիճակից, քրոնիկական հիվանդությունների կամ վնասակար սովորությունների առկայությունից: Հիվանդի նախապայմանագրային վիճակը գնահատվում է ոչ թե սակագինը հաշվելու համար, այլ  միայն որոշելու, թե  ինչ հիվանդություններ նա արդեն ունի եւ ինչ ծառայություններից կարող է օգտվել:

Նշենք, որ 2013թ. պետաշխատողների համար պարտադիր բուժապահովագրությունից դուրս էին մնացել ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները  (55 հազար մարդ), ինչպես նաեւ ընդգրկվել էին գիտական ինստիտուտների աշխատակիցները՝ ներառյալ «Մատենադարան» թանգարան-ինստիտուտը: Այժմ պետությունը քննարկում է տեղական ինքնակառավարման մարմինների վրա ծառայությունները տարածելու հնարավորությունը:

2013թ. առաջին կիսամյակի ընթացքում ապահովագրավճարների ծավալը առողջապահության ոլորտում կազմել է 10 միլիարդ դրամ: Հատուցումները կազմել են 3,5 միլիարդ դրամ: Ընդ որում, Հովհաննիսյանը նշել է, որ վճարների տոկոսը զգալի աճել է, որը պայմանավորված է ապահովագրական դեպքերի եւ ապահովագրողներին դիմելու վերաբերյալ մարդկանց բարձր իրազեկվածությամբ (հատկապես դա վերաբերվում է պետաշխատողներին):

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. health.obozrevatel.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ