ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Զարգացման հայեցակարգը նախարարին կից կոլեգիայի նիստում
ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց «Հայաuտանի Հանրապետության առողջապահական համակարգի 2014-2020 թվականների զարգացման հայեցակարգը»:
Աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանը նախ ներկայացրեց, որ հայեցակարգի ստեղծումը պայմանավորված էր մի կողմից տարաբնույթ ռազմավարական ծրագրերը մեկ միասնական տեսլականով ի մի բերելու անհրաժեշտությամբ, մյուս կողմից նպատակ կար դրանք Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության ընդհանուր սկզբունքներին և դրույթներին համահունչ դարձնել: ԱՀԿ այդ փաստաթղթի գերակա 4 ընդհանուր քաղաքականություններն են` մշտապես և շարունակական կերպով ներդրումներ կատարել առողջապահության ոլորտում, պայքարել Եվրոպայի հիմնական առողջապահական մարտահրավերների դեմ (վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններ), հզորացնել մարդկանց ուղղված առողջապահական համակարգերը և հանրային առողջապահության կարողությունները, արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը և արձագանքումը, ինչպես նաև ստեղծել ուժեղ համայնքներ և օժանդակող միջավայրեր։
Փաստաթղթում հայեցակարգային հիմնարար սկզբունքների, նպատակների ու խնդիրների կողքին ներկայացված են բնակչության առողջական վիճակի նկարագիրը, հիմնական բժշկաժողովրդագրական ցուցանիշները, առողջության հետ կապված հիմնախնդիրները, առողջապահական համակարգի հիմնախնդիրները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները և միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը:
Կոլեգիայի անդամները բավական արդյունավետ քննարկում ծավալեցին Հայաuտանի Հանրապետության առողջապահական համակարգի 2014-2020 թվականների զարգացման հայեցակարգ շուրջ, հնչեցին ուշագրավ առաջարկություններ։ Ի դեպ, բոլոր ելույթ ունեցողները շեշտեցին, որ մասնագիտական լուրջ մոտեցումների արդյունքում բավական ծավալուն աշխատանք է կատարվել և համապարփակ փաստաթուղթ ստեղծվել։ Կարևորվեց, որ դրանում ամրագրված հայեցակարգային դրույթներից ելնելով, կարճ ժամանակում կմշակվեն առանձին ծրագրեր` կատարման պատասխանատուներով ու ժամանակացույցով։
«Կլինեն ծրագրեր, որոնց կատարման համար 1-2 տարի անհրաժեշտ կլինի։ Միաժամանակ, կունենանք շարունակական ծրագրեր, որոնց վերջնական նպատակին հասնելու համար շատ ավելի երկար ժամանակ կպահանջվի։ Կարևորն այն է, որ կհստակեցվի, թե այս կամ այն ոլորտում ինչ նպատակի կամ ցուցանիշի պետք է ձգտենք հասնել»,-ասաց Դերենիկ Դումանյանը։
Նախարարը կոլեգիայի անդամներին և նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց 10-օրյա ժամկետում աշխատանքային խմբին ներկայացնել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ Ինքն առաջարկեց հայեցակարգում ընդգրկել նաև համակարգի կառուցվածքի հստակեցումը։
«Առողջապահության համակարգը բնակչության բարեկեցության կարևոր գրավականն է և այդ համակարգի կառուցվածքը պետք է հստակ ուրվագծված լինի՝ իր հիմքում, որպես առաջնահերթություն ունենալով հանրային առողջության պահպանումը, բժշկական օգնության մատչելիությունը և որակը։ Մենք պետք է ունենանք ոչ միայն մարզային հիվանդանոցի կամ ամբուլատորիայի օրինակելի կառուցվածք, այլև հստակեցնենք, թե որտեղ ինչ մակարդակի ու ծավալի, ինչպիսի ծառայության կարիք ունենք։ Նաև դրանով են պայմանավորվելու համակարգի հետագա զարգացման ծրագրերը»,-շեշտեց Դերենիկ Դումանյանը։
Որոշվեց փաստաթուղթը լրամշակելուց հետո ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանն ու հաստատմանը։
05.10.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







